https://arm.sputniknews.ru/20220524/erevanum-artashes-qalantarjani-anvamb-pvoghvoc-kanvanakvochvi-42408946.html
Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց կանվանակոչվի
Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց կանվանակոչվի
Sputnik Արմենիա
Հայտնի դրամատուրգ, արձակագիր Արտաշես Քալանթարյանի մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն: 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T16:54+0400
2022-05-24T16:54+0400
2022-05-24T17:03+0400
փողոց
արտաշես քալանթարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36813245_0:83:1600:983_1920x0_80_0_0_68330920aacd11d025a98f710bdb9bde.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց կանվանակոչվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում։Երևան քաղաքի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կանվանակոչվի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվամբ։Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երևանում:1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ական թվականներից մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը:Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում:Նա մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով: Քալանթարյանի մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:Արտաշես Քալանթարյանը մահացել է 1991 թվականին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36813245_90:0:1511:1066_1920x0_80_0_0_42dce10463c9e926fa11ab0e94f4e4bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փողոց, արտաշես քալանթարյան
փողոց, արտաշես քալանթարյան
Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց կանվանակոչվի
16:54 24.05.2022 (Թարմացված է: 17:03 24.05.2022) Հայտնի դրամատուրգ, արձակագիր Արտաշես Քալանթարյանի մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց կանվանակոչվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում։
Երևան քաղաքի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կանվանակոչվի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվամբ։
Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երևանում:
1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ական թվականներից մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը:
Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Նա մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով: Քալանթարյանի մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
Արտաշես Քալանթարյանը մահացել է 1991 թվականին: