https://arm.sputniknews.ru/20220524/eatm-i-karavarutjunneri-ghekavarneri-gagatnazhoghov-kanckacvi-bishqekum-42395395.html
ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում
ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկի տնտեսական համաժողովում կքննարկեն նավթի և գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծման հարցը։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T13:24+0400
2022-05-24T13:24+0400
2022-05-24T14:49+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
ղրղզստան
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28685011_0:84:1600:984_1920x0_80_0_0_2f1c2aee7802bf268990d441adc66477.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մոտավորապես օգոստոսին Բիշքեկում տեղի կունենա ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամուրջի ընթացքում հայտնեց ԵՏՀ արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության ղեկավար Դանիյար Տուրուսբեկովը:Իսկ Բիշքեկում (Ղրղզստանը մինչև տարեվերջ նախագահում է ԵԱՏՄ-ում) կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական համաժողով տեղի կունենա մայիսի 26-ին:Տուրուսբեկովի խոսքով՝ համաժողովի շրջանակում ԵԱՏՄ երկրների բուհերի ռեկտորները կմասնակցեն միջբուհական կոնսորցիումի ստեղծմանը: Նա կարևորել է երիտասարդության մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։2022 թվականի ընթացքում Ղրղզստանը կնախագահի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/10/28685011_90:0:1511:1066_1920x0_80_0_0_8cdaeb88ba9862802ccf73d2ae6543b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, ղրղզստան, գագաթնաժողով
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, ղրղզստան, գագաթնաժողով
ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում
13:24 24.05.2022 (Թարմացված է: 14:49 24.05.2022) ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկի տնտեսական համաժողովում կքննարկեն նավթի և գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մոտավորապես օգոստոսին Բիշքեկում տեղի կունենա ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Տեղեկությունը
Sputnik Արմենիայի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամուրջի ընթացքում հայտնեց ԵՏՀ արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության ղեկավար Դանիյար Տուրուսբեկովը:
Իսկ Բիշքեկում (Ղրղզստանը մինչև տարեվերջ նախագահում է ԵԱՏՄ-ում) կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական համաժողով տեղի կունենա մայիսի 26-ին:
Դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 25-ին, հրավիրված է ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարների խորհրդի նիստ։ Քննարկման հիմնական թեմաներից է նավթի ու գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծումը։
Տուրուսբեկովի խոսքով՝ համաժողովի շրջանակում ԵԱՏՄ երկրների բուհերի ռեկտորները կմասնակցեն միջբուհական կոնսորցիումի ստեղծմանը: Նա կարևորել է երիտասարդության մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։
2022 թվականի ընթացքում Ղրղզստանը կնախագահի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: