https://arm.sputniknews.ru/20220524/dimadrutjun-sharzhumy-ert-e-sksel-fransiaji-hraparakic-42382063.html
«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
Sputnik Արմենիա
Երեկոյան հանրահավաքը նախատեսված է ժամը 19-ին՝ Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի արձանի մոտ։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T08:30+0400
2022-05-24T08:30+0400
2022-05-24T09:27+0400
տեսանյութ
տեսանյութեր
դիմադրություն շարժում
ֆրանսիայի հրապարակ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42382148_0:0:1280:720_1920x0_80_0_0_3d3904335cd72c161d0cc3860f28fc36.jpg
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Աբովյան փողոց։Երթի առաջին շարքերում «Դիմադրության» ղեկավարներից Իշխան Սաղաթելյանն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ընդդիմադիր պատգամավորներ։Հիշեցնենք՝ ընդդիմադիրները կոչ էին արել այսօր առավոտյան ժամը 8-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Երեկոյան հանրահավաքը նախատեսված է ժամը 19-ին՝ Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի մոտ։Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
ֆրանսիայի հրապարակ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42382148_160:0:1120:720_1920x0_80_0_0_de8deed570a51348bcb2facca1b28161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, դիմադրություն շարժում, ֆրանսիայի հրապարակ, երևան, видео
տեսանյութ, տեսանյութեր, դիմադրություն շարժում, ֆրանսիայի հրապարակ, երևան, видео
«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
08:30 24.05.2022 (Թարմացված է: 09:27 24.05.2022) Երեկոյան հանրահավաքը նախատեսված է ժամը 19-ին՝ Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի արձանի մոտ։
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Աբովյան փողոց։
Երթի առաջին շարքերում «Դիմադրության» ղեկավարներից Իշխան Սաղաթելյանն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ընդդիմադիր պատգամավորներ։
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները կոչ էին արել այսօր առավոտյան ժամը 8-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Երեկոյան հանրահավաքը նախատեսված է ժամը 19-ին՝ Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի մոտ։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։