https://arm.sputniknews.ru/20220524/chashkhatvogh-tsnvoghnern-el-erekhaji-khnamqi-npast-kstanan-karavarutjuny-veranajum-e-orenqy-42409384.html
Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքը
Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքը
Sputnik Արմենիա
Գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T17:02+0400
2022-05-24T17:02+0400
2022-09-27T16:18+0400
հայաստան
երեխա
նպաստ
ծնող
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_0:131:3073:1859_1920x0_80_0_0_7d773c4334208652f0e0c9e2f1dfcbe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։ Եթե գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին, ապա 2023թ–ի հունվարի 1-ից առաջարկվում է վերացնել այս սահմանափակումը և նպաստի իրավունք տալ բոլորին։Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող և գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։Այս կարգավորումը գործում է 2020 թվականի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_142:0:2873:2048_1920x0_80_0_0_482bf3a59e3b0b31f95143f64ad0dca0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծնող նպաստ
Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքը
17:02 24.05.2022 (Թարմացված է: 16:18 27.09.2022) Գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է
իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։
Եթե գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին, ապա 2023թ–ի հունվարի 1-ից առաջարկվում է վերացնել այս սահմանափակումը և նպաստի իրավունք տալ բոլորին։
Նշենք, որ մինչև
2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող և գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։
Այս կարգավորումը գործում է 2020 թվականի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։
Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ։