https://arm.sputniknews.ru/20220524/anklavneri-harci-lutsumy-nujnisk--handznazhvoghvovnery-chen-patkeracnum-pilvojan-42420215.html
Անկլավների հարցի լուծումը նույնիսկ հանձնաժողովները չեն պատկերացնում. Փիլոյան
Անկլավների հարցի լուծումը նույնիսկ հանձնաժողովները չեն պատկերացնում. Փիլոյան
Sputnik Արմենիա
Քարտեզագետ Արտակ Փիլոյանի խոսքով` սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի համար շատ վատ ժամանակաշրջանում։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T23:59+0400
2022-05-24T23:59+0400
2022-05-25T11:03+0400
ռադիո
հայաստան
ադրբեջան
անկլավ
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42420188_0:0:1280:721_1920x0_80_0_0_1c472567fac8354153f2646d4e3ad716.jpg
Քարտեզագետ․ Սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի համար շատ վատ ժամանակաշրջանում
Sputnik Արմենիա
Քարտեզագետ․ Սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի համար շատ վատ ժամանակաշրջանում
Սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա, դա քննարկման թեմա չէ, բայց որ դա տեղի է ունենում ՀՀ–ի համար շատ վատ ժամանակաշրջանում, նույնպես ակնհայտ է, քանի որ Հայաստանը չի կարող հանդես գալ որպես թելադրող կողմ, հետևաբար ռիսկերն այս գործընթացում բավականին շատ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, քարտեզագետ Արտակ Փիլոյանը։Փիլոյանի կարծիքով` ամենաբարձր մակարդակով կան որոշակի պայմանավորվածություններ, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մանրամասներ դեռ չեն ներկայացնում մասնագետներին, հանձնաժողովների ներկայացուցիչներին, ուստի կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակի չեն լուծվում։Քարտեզագետը խորհուրդ է տալիս խնդրին չմոտենալ տարածքներ զիջել–չզիջելու տեսանկյունից, որովհետև թշնամաբար տրամադրված երկրների միջև սահմանազատման աշխատանքները միշտ կարող են ինչ–որ տեղ կանգ առնել, սակայն ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր է հասնել նպաստավոր արդյունքի` գործընթացից քաղելով առավելագույնը, թեև փոխզիջումներն ու տարածքների փոխանակումները, ըստ նրա, բացառված չեն։Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42420188_143:0:1280:853_1920x0_80_0_0_a5a8f06fcc9170d445021f821c469445.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, անկլավ, պոդկաստ
հայաստան, ադրբեջան, անկլավ, պոդկաստ
Անկլավների հարցի լուծումը նույնիսկ հանձնաժողովները չեն պատկերացնում. Փիլոյան
23:59 24.05.2022 (Թարմացված է: 11:03 25.05.2022) Քարտեզագետ Արտակ Փիլոյանի խոսքով` սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի համար շատ վատ ժամանակաշրջանում։
Սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա, դա քննարկման թեմա չէ, բայց որ դա տեղի է ունենում ՀՀ–ի համար շատ վատ ժամանակաշրջանում, նույնպես ակնհայտ է, քանի որ Հայաստանը չի կարող հանդես գալ որպես թելադրող կողմ, հետևաբար ռիսկերն այս գործընթացում բավականին շատ են։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, քարտեզագետ Արտակ Փիլոյանը։
«Խոսքն առաջին հերթին վերաբերում է անկլավներին։ Դրանք ժամանակին այնպես էին տեղաբաշխված, որ լինեին ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, որպեսզի երկրները կախված լինեին միմյանցից։ Անկլավների պարագայում բացվում են շատ հարցեր։ Նախ` զուտ ենթակառուցվածքային տեսանկյունից խնդիր է առաջանում Հայաստանի հարավային հատվածում, բացի դրանից ի հայտ են գալիս նաև իրավական խնդիրներ, որոնց լուծումն այս պահին նույնիսկ հանձնաժողովները չեն պատկերացնում»,– ասաց քարտեզագետը։
Փիլոյանի կարծիքով` ամենաբարձր մակարդակով կան որոշակի պայմանավորվածություններ, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մանրամասներ դեռ չեն ներկայացնում մասնագետներին, հանձնաժողովների ներկայացուցիչներին, ուստի կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր, որոնք ուղղակի չեն լուծվում։
Քարտեզագետը խորհուրդ է տալիս խնդրին չմոտենալ տարածքներ զիջել–չզիջելու տեսանկյունից, որովհետև թշնամաբար տրամադրված երկրների միջև սահմանազատման աշխատանքները միշտ կարող են ինչ–որ տեղ կանգ առնել, սակայն ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր է հասնել նպաստավոր արդյունքի` գործընթացից քաղելով առավելագույնը, թեև փոխզիջումներն ու տարածքների փոխանակումները, ըստ նրա, բացառված չեն։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին
որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։