https://arm.sputniknews.ru/20220524/ahkn-hajtnel-e-vor-kapiki-tsaghik-hivandutjamb-varakman-depqern-avelacel-en-42394331.html
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերն ավելացել են
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերն ավելացել են
Sputnik Արմենիա
Կազմակերպության տվյալներով` վարակվածների ամենամեծ թվերը գրանցվել են Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում: 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T12:55+0400
2022-05-24T12:55+0400
2022-05-24T13:14+0400
կապիկի ծաղիկ
հիվանդություն
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0e/23729819_0:0:3067:1725_1920x0_80_0_0_65914f98b79b758096fb137381d01d0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղյակ է մարդկանց շրջանում կապիկի ծաղկով վարակվելու 131 դեպքի մասին, ևս 106 անձ հետազոտվում է: Այս մասին վկայում են Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանի ընթացքում ներկայացված շնորհանդեսի տվյալները։Կազմակերպության տվյալներով՝ վարակվածների ամենամեծ թվերը գրանցվել են Իսպանիայում (40), Պորտուգալիայում (37) և Մեծ Բրիտանիայում (20):Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան և Շվեդիան։ Կապիկի ծաղկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0e/23729819_196:0:2927:2048_1920x0_80_0_0_6a7cd153947359ec8004daf32253a99a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապիկի ծաղիկ, հիվանդություն, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
կապիկի ծաղիկ, հիվանդություն, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերն ավելացել են
12:55 24.05.2022 (Թարմացված է: 13:14 24.05.2022) Կազմակերպության տվյալներով` վարակվածների ամենամեծ թվերը գրանցվել են Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղյակ է մարդկանց շրջանում կապիկի ծաղկով վարակվելու 131 դեպքի մասին, ևս 106 անձ հետազոտվում է: Այս մասին վկայում են Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանի ընթացքում ներկայացված շնորհանդեսի տվյալները։
ԱՀԿ-ի մայիսի 23-ի տվյալներով՝ 17 ոչ էնդեմիկ երկրներ հայտնել են կապիկի ծաղկի, ընդհանուր առմամբ՝ 131 դեպք արձանագրելումասին, ևս երկու պետություններ՝ Սուդանը և Արգենտինան, փորձաքննում են ենթադրյալ վարակները:
Կազմակերպության տվյալներով՝ վարակվածների ամենամեծ թվերը գրանցվել են Իսպանիայում (40), Պորտուգալիայում (37) և Մեծ Բրիտանիայում (20):
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան և Շվեդիան։ Կապիկի ծաղկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։