https://arm.sputniknews.ru/20220523/veraqnnich-qreakan-dataranum-yntanum-e-nikvol-pashinjani-dem-bvoghvoqi-qnnutjuny-42355325.html
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի քննությունը
Sputnik Արմենիա
Մայիսի 17-ի նիստի հերթական հետաձգումից հետո որդեկորույս ծնողները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը` օբյեկտիվ քննություն ու պատշաճ ընթացակարգ... 23.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-23T13:45+0400
2022-05-23T13:45+0400
2022-05-23T13:54+0400
նիկոլ փաշինյան
դատ
զոհ
ծնող
արծվիկ մինասյան
դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42117020_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac81686a9366b39cade32f0ddea0380c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին քննում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։Նիստը դռնբաց է, ներկա են մամուլի ներկայացուցիչներ ու զոհված զինծառայողների ծնողներ։2021 թվականի հունիսին Մինասյանն ու Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։Ներկայացված հաղորդումը քննության առարկա չէր դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել էր և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել էր ՀՔԾ, հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումի դիմումատուները դիտարկել էին որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։Վերաքննիչ դատարանում ընթացող դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, ինչը պատերազմի զոհերի ծնողների շրջանում բողոքի առիթ էր դարձել։ Մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո որդեկորույս ծնողները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը`օբյեկտիվ քննություն ու պատշաճ ընթացակարգ պահանջելով իրենց բողոքի վերաբերյալ։Հնարավոր է` գա. զոհվածների ծնողները ուզում են հանդիպել Վերաքննիչ դատարանի նախագահի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42117020_20:0:1408:1041_1920x0_80_0_0_0c9975673c7500997ed9660684f8b37a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դատ, զոհ, ծնող, արծվիկ մինասյան, դավաճանություն
նիկոլ փաշինյան, դատ, զոհ, ծնող, արծվիկ մինասյան, դավաճանություն
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի քննությունը
13:45 23.05.2022 (Թարմացված է: 13:54 23.05.2022) Մայիսի 17-ի նիստի հերթական հետաձգումից հետո որդեկորույս ծնողները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը` օբյեկտիվ քննություն ու պատշաճ ընթացակարգ պահանջելով իրենց բողոքի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին քննում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
Նիստը դռնբաց է, ներկա են մամուլի ներկայացուցիչներ ու զոհված զինծառայողների ծնողներ։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում։ Փաստաբանը հայտնում է, որ այս կամ այն քրգործերի` ձեռքով մակագրման պրակտիկան շարունակվում է, և այս գործն էլ բացառություն չէ։
2021 թվականի հունիսին Մինասյանն ու Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Ներկայացված հաղորդումը քննության առարկա չէր դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել էր և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել էր ՀՔԾ, հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումի դիմումատուները դիտարկել էին որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանում ընթացող դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, ինչը պատերազմի զոհերի ծնողների շրջանում բողոքի առիթ էր դարձել։ Մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո որդեկորույս ծնողները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը`օբյեկտիվ քննություն ու պատշաճ ընթացակարգ պահանջելով իրենց բողոքի վերաբերյալ։