00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանից պահանջում են անվճար կերակրել ամբողջ աշխարհին

© Sputnik / Aram NersesyanՀացահատիկ
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Հացահատիկ
Բաժանորդագրվել
Բոլորովին վերջերս գրել էինք, որ ամռանը հավաքական Արևմուտքը Ռուսաստանին կմեղադրի պարենային ճգնաժամի մեջ, միայն թե մի փոքր սխալվել էինք ժամկետի հարցում։ «Գործընկերները» չհամբերեցին, որ ամառը գա։

Վիկտորյա Նիկիֆորովա

Արդեն այսօր բրիտանացի, գերմանացի և ամերիկյան պատասխանատու այրերն ամբողջ աշխարհին ահաբեկում են սպասվող սովով և ողջ պատասխանատվությունը բարդում Ռուսաստանի վրա։
Ռուսաստանին մեղադրում են Ազովի և Սևծովյան նավահանգիստներն արգելափակելու համար, որի պատճառով նավերը չեն կարողանում դուրս բերել ուկրաինական հացահատիկը։
Սակայն նավահանգիստներն ըստ էության արգելափակել են հենց իրենք` ուկրաինացիները։ Ուկրաինայի ԶՈւ–ն ականապատել է ամբողջ ջրային տարածքը` չխնայելով նույնիսկ Օդեսայի քաղաքային լողափը։ Փոթորկից հետո ականները պոկվել են և շարժվել դեպի բաց ծով։ Նման պայմաններում առևտրային բեռնափոխադրումներ կազմակերպելը հավասարազոր է ինքնասպանության։ Եվ, Աստված մի արասցե, որ որևէ նավ պայթի ուկրաինական ականի վրա։
ԱՄՆ–ն Կիևին ևս 40 մլրդ դոլար է հատկացրել պատերազմի համար, որի դիմաց Վլադիմիր Զելենսկին խոստացել զորակոչել միլիոնավոր ուկրաինացիների։ Որոշակի առումով սա ճորտատիրական հասարակարգի ժամանակաշրջանն է հիշեցնում։ Վաճառվում են ուկրաինացիներ, մատչելի, գինը` սակարկելի։
Ոչ թե Ռուսաստանն է գլոբալ սովի վտանգի աղբյուրը, այլ պատժամիջոցները. Պեսկով
Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունքը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն արդեն մեկ շաբաթ է` փորձում է 20 մլն տոննա հացահատիկն ամեն կերպ դուրս բերել ուկրաինական տարածքից։ Իսկ ուկրաինացիներն ի՞նչ են ուտելու։ Հավանաբար Ռուսաստանից ուղարկվող մարդասիրական օգնությունը։ Դե, իհարկե, մենք կօգնենք նրանց։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այսօր հացահատիկի և արևածաղկի ձեթի մատակարարումների համաշխարհային առաջատարն է, շաքարավազի խոշոր մատակարարը, ինչպես նաև արտահանում է գարի, տարեկան, եգիպտացորեն, լոբազգիներ։
Ի դեպ, հենց այս մթերատեսակների արտահանումն է արգելված մինչև օգոստոսի 31-ը։ Եվ այդ սահմանափակումներն են, որ Արևմուտքին դուր չեն գալիս։ Ինչպես և այն ոչ բարեկամական երկրների ցանկը, որում ընդգրկված են ԱՄՆ–ն և Բրիտանիան իրենց համախոհներով, ինչպես նաև ողջ ԵՄ–ն։
Վաշինգտոնը դեռ մարտին էր «դժոխային պատժամիջոցներից» ազատել Ռուսաստանից արտահանվող գյուղմթերքն ու պարարտանյութերը։ Բայց միևնույնն է` դրա պակաս կա։ Պակասուրդն էլ այնքան է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզապես ցնցումների մեջ է ընկել. «Ռուսաստանը պետք է դադարի սպառնալ, թե կկասեցնի պարարտանյութերի և գյուղմթերքի արտահանումը այն երկրներ, որոնք քննադատում են իր ագրեսիան»։
Բայց կներեք։ Այդ երկրները ոչ միայն քննադատում են, այլև մեզնից 300 մլրդ դոլար են հափշտակել, ահաբեկել են սեփական ներդրողներին և գործարարներին` ստիպելով փակել Ռուսաստանում գործող իրենց ընկերությունները, ռուսատյաց հիստերիայի մեջ են ընկել, աշխարհի բոլոր պետություններին անուղղակի պատժամիջոցներով են սպառնում Մոսկվայի հետ ցանկացած համագործակցության համար։
Իսկ հիմա նրանք ուտել են ուզում։ Իսկ իրավիճակն իսկապես բարդ է, քանի որ աշնանային գնաճը ստիպելու է ԱՄՆ–ում և Եվրոպայում սովամահ լինել միլիոնավոր անապահովների։ Այդ դեպքում ինչպե՞ս է արդարանալու արևմտյան ղեկավարությունը։ Շարունակելու է ամեն ինչ բարդել ռուսների վրա՞։
Գուտերեշն ԱՄՆ-ին առաջարկել է մեղմացնել ՌԴ–ից պարարտանյութերի արտահանման սահմանափակումները
Բացի այդ, Աֆրիկայի սովի խնդիրը, որով այսօր այդքան մտահոգված են Լոնդոնում և Վաշինգտոնում, թափ առավ հենց այն բանից հետո, երբ աֆրիկյան երկրների գյուղատնտեսությունը սկսեցին զավթել և գաղութացնել ամերիկյան ընկերությունները։ Քայքայելով Սև մայրցամաքի գյուղատնտեսությունը` նրանք այժմ ցուցադրաբար ցավում են աֆրիկացիների համար և մատակարարումներ պահանջում Ռուսաստանից։
Բայց ԱՄՆ–ն և Կանադան միասին արտադրում են ամբողջ աշխարհի ողջ հացահատիկի ¼-ը։ Ի՞նչն է նրանց խանգարում, որ այդ հացահատիկը բաժանեն այն պետություններին, որոնք ամենաշատը կտուժեն պարենային ճգնաժամից։
Աշնանը դեռ շատ կա, իսկ համաշխարհային շուկան արդեն զգում է Ռուսաստանից ներկրվող մթերքների պակասը։ Ամերիկյան գործընկերների կարծիքով` դա նշանակում է, որ Մոսկվան պարենամթերքը որպես զենք է օգտագործում։ Եթե ճիշտ ենք հիշում, մինչ այդ մենք զենքի էինք վերածում նավթն ու գազը, հետո` ածուխն ու փայտը։ Աստված իմ, որքա՜ն զենք ունենք մենք։
Նրանք մեր նկատմամբ չլսված պատժամիջոցներ կիրառեցին և փաստորեն խզեցին մեր և Արևմուտքի միջև ֆինանսական կապը։ Եթե մենք նրանց սնունդ և պարարտանյութ մատակարարենք, ապա ամենայն հավանականությամբ դրա դիմաց գումար չենք ստանա։ Եթե նույնիսկ որևէ պետություն որոշի մեզ վճարել, Վաշինգտոնը ցանկացած պահի նրա նկատմամբ անուղղակի պատժամիջոցներ կկիրառի։
Կարճ ասած, ինչպես միշտ` նրանք ուզում են մեզ թալանել, իսկ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, վճարենք և մեղքերի թողություն խնդրենք։ Միայն թե առաջվա պես այլևս չի լինելու։
Նախագահ Պուտինի ստորագրած ոչ բարեկամական երկրների ցանկը արդարացիորեն ցուցադրում է արտահանման մեր ապագա քաղաքականությունը։ Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի աղքատ մի շարք պետությունների պես բարեկամական երկրներ մենք կկարողանանք արտահանել։ Ոչ բարեկամականները ստիպված կլինեն հերթ կանգնել։ Գուցե` երկար ժամանակով։
Արևմտյան գործընկերների քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ պարենամթերքի շուկան տենդի մեջ է, ինչպես պատերազմի տարիներին։ Հացահատիկը թանկանում է խելահեղ տեմպերով։ Օրերս ցորենի արտահանման համար արգելք է սահմանել Հնդկաստանը։ Ո՛չ, նրա նկատմամբ «դժոխային պատժամիջոցներ» կիրառված չեն։ Պարզապես Հնդկաստանի կառավարությունը տեսնում է շուկայում տեղի ունեցող վայրիվերումներն ու մտածում է սեփական ոչ այնքան վճարունակ բնակչության մասին։
Տարօրինակ զարգացում է ապրում համաշխարհային տնտեսությունը։ Պատմության մեջ դեռ երբեք պարենամթերքն այսքան հասանելի չի եղել, դեռ երբեք համաշխարհային գյուղատնտեսությունն այսքան մարդու չի կարողացել կերակրել։ Եվ ահա կանխամտածված ճգնաժամերի պատճառով սնունդը թանկանում է կատաղի տեմպերով, իսկ պակասուրդն առաջանում է չեղած տեղից։
Ճգնաժամի ֆոնին տարօրինակ է երևում նաև Ռուսաստանը։ 30 տարի մենք համաշխարհային տնտեսության թույլ օղակ էինք համարվում։ ԽՍՀՄ–ի տարիներից մեզ փորձում էին համոզել, որ մեզ մոտ ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Է՛լ «երկիր–բենզալցակայան», է՛լ «Հրթիռներով Վերին Վոլտա», է՛լ «մասնատված տնտեսություն», համ էլ ոչնչացված, էլի ոչնչացված և այլն, և այլն... Մեր ածխաջրածինը մի տեսակ առաջադեմ չէ, հումքը` ոչ ժամանակակից, հացահատիկի վաճառքով զբաղվելուց ընդհանրապես նավթալինի հոտ է գալիս։
ՄԱԿ-ը խնդրանքով դիմել է Պուտինին
Եվ հանկարծ պարզվեց, որ ողջ աշխարհը երթևեկում էր մեր վառելիքով, ուտում մեր հացն ու շաքարը` չմոռանալով արհամարհական թքել մեր ուղղությամբ։ Զավեշտալին այն է, որ դեռ կես տարի առաջ` նախքան համաշխարհային բոլոր վարկանիշների վախճանը, մեր պետությունը պաշտոնապես «զարգացող երկիր էր» համարվում։ Այսինքն` ոսկե միլիարդը, բաղձալի յոթնյակը, որին պետք էր ձգտել, մեզնից ամբողջությամբ կախում ունեցող` ահռելի պարտքերի մեջ թաղված, ոչինչ չարտադրող երկրներ են։
Ռուսաստանն այսօր բոլորից լավ է դիմակայում «կատարյալ փոթորկին» նրա բոլոր դրսևորումներով` տնտեսական, ռազմական, քաղաքական։ Եվ ողջ աշխարհը մեզնից ինչ–որ բան է պահանջում։ Մեկը`հացահատիկ, մյուսը` ձեթ, երրորդը` արևածաղիկ, չորրորդը` նավթ, հինգերորդը` գազ։
Դե ինչ, երևի թե արժե կենտրոնանալ գերբացառիկ ապրանքների վրա` շքեղության առարկա դարձնելով մեր հումքը։ Ռուսական զուլալ բենզին։ Էկոլոգիապես գերմաքուր ռուսական պաղպաղակ` v stakanchike։ Էքստրաբուսակերային արևածաղկի սերմ` բաժակը 10 դոլարով։ Ճենապակյա սրվակներ` բացառիկ ռուսական ձեթով, հատը` 20 եվրոյով։
Կատակը մի կողմ` Ռուսաստանը վաղուց է անցել համաշխարհային տնտեսության հումքային փուլը։ Այնտեղից մեզ դուրս են մղում գլոբալ գործընթացները։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ճգնաժամ է արևմտյան գործընկերների համար։ Իսկ մեզ համար` հնարավորություն։
Լրահոս
0