00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՆԱՏՕ-ն չի աջակցում պաշտպանության և ահաբեկիչների դեմ պայքարի հարցում. Էրդողան

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էրդողանի խոսքով` Թուրքիան բազմիցս բացահայտ և գաղտնի պատժամիջոցների է ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից ակնկալվող աջակցություն չի ստացել ո՛չ պաշտպանության, ո՛չ էլ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Այս մասին Գյոլդժյուկ նավաշինարանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան չի ստացել ակնկալվող աջակցությունն իր դաշնակիցներից ո՛չ սեփական կարիքները պաշտպանության ոլորտում բավարարելու, ո՛չ էլ ահաբեկչության դեմ իր 40-ամյա պայքարի շրջանակում։ Մեր երկիրը բազմիցս ակնհայտ և գաղտնի պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշման և շանտաժների է ենթարկվել»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Ավելի վաղ Financial Times թերթը գրել է, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ հայտի ուսումնասիրման գործընթացը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում, որ այդ երկրներն առնչություն չունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Եթե Թուրքիան համաձայնի, ըստ Էրդողանի, ՆԱՏՕ-ն «կդառնա ոչ թե անվտանգություն ապահովող կազմակերպություն, այլ վայր, որտեղ ահաբեկիչների ներկայացուցիչներ կլինեն»։ Երկրները չեն կարող դաշինքի մաս կազմել առանց բոլոր անդամների միաձայն հավանության։
Լրահոս
0