https://arm.sputniknews.ru/20220523/misheli-hajtararutjan-mej-hajkakan-kvoghmi-hamar-kan-aknhajt-vtangavvor-drvagner-bvozvojan-42369143.html
Միշելի հայտարարության մեջ հայկական կողմի համար կան ակնհայտ վտանգավոր դրվագներ. Բոզոյան
Միշելի հայտարարության մեջ հայկական կողմի համար կան ակնհայտ վտանգավոր դրվագներ. Բոզոյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։ 23.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-23T18:02+0400
2022-05-23T18:02+0400
2022-05-23T18:15+0400
ռադիո
շառլ միշել
հայաստան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42367397_0:0:1601:901_1920x0_80_0_0_b072a2a10f971c8635f2529eb35c5ad3.jpg
Բոզոյան. Շառլ Միշելի հայտարարության մեջ հայկական կողմի համար կան ակնհայտ վտանգավոր դրվագներ
Sputnik Արմենիա
Բոզոյան. Շառլ Միշելի հայտարարության մեջ հայկական կողմի համար կան ակնհայտ վտանգավոր դրվագներ
Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն վերածվել է լոկ էթնիկ հայերի անվտանգության պահպանության հարցի։ 20 տարվա ամբողջ աշխատանքը, մադրիդյան սկզբունքները փաստացի դուրս են եկել օրակարգից, և միայն մնացել է արցախահայության անվտանգության հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, ասաց քաղաքագետ Երվանդ ԲոզոյանըՆրա խոսքով` այս ամենն այսօրվա ՀՀ իշխանության վարած արտաքին քաղաքականության լիակատար տապալումն է, որը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգությանը։Բոզոյանի կարծիքով` դժվար է ասել, թե հիմա սեղանին կդրվի ստորագրվելիք որևէ փաստաթուղթ, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները ՌԴ-ի ու Եվրամիության միջև առաջացրել են մեծ լարվածություն, և կատաղի պայքար է գնում ուկրաինական ուղղությամբ։ Հետևաբար, չի բացառվում, որ նման պայքար կծավալվի նաև մեր տարածաշրջանում։Ըստ նրա` բոլոր այն կետերի շուրջ, որոնք նշել էր Շառլ Միշելը, ընթացել են եռակողմ բանակցություններ նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, հետևաբար, Արևմուտքն ու ՌԴ-ն փորձելու են մրցակցել տվյալ գործընթացում որոշիչ դեր ստանձնելու համար։Քաղաքագետի գնահատմամբ` մեզ համար ամենավտանգավորն այն է, որ կոնկրետ ղարաբաղյան հարցում Շառլ Միշելի կողմից ոչ մի հղում չկա նախկինում շրջանառված փաստաթղթերին, ուստի կարելի է ասել, որ Արցախի կարգավիճակի խնդիրը հավասարվել է միայն տեղի հայության անվտանգության պահպանման հարցին։Նշենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42367397_76:0:1499:1067_1920x0_80_0_0_dc2246bda2193a13a8ec79fd4b3e4094.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, հայաստան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, պոդկաստ, аудио
շառլ միշել, հայաստան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, պոդկաստ, аудио
Միշելի հայտարարության մեջ հայկական կողմի համար կան ակնհայտ վտանգավոր դրվագներ. Բոզոյան
18:02 23.05.2022 (Թարմացված է: 18:15 23.05.2022) Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։
Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն վերածվել է լոկ էթնիկ հայերի անվտանգության պահպանության հարցի։ 20 տարվա ամբողջ աշխատանքը, մադրիդյան սկզբունքները փաստացի դուրս են եկել օրակարգից, և միայն մնացել է արցախահայության անվտանգության հարցը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Նրա խոսքով` այս ամենն այսօրվա ՀՀ իշխանության վարած արտաքին քաղաքականության լիակատար տապալումն է, որը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգությանը։
«Նախ պետք է հաշվի առնել, թե ինչ սկզբունքներ են դրվել տվյալ հանդիպման հիմքում, որովհետև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքում կային մի շարք վտանգավոր դրվագներ։ Նա փաստացիորեն նշեց, որ Արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապուղիների խնդիրն անհրաժեշտ է լուծել այնպես, ինչպես պետք է լուծվի ՀՀ տարբեր շրջանների միջև կապի հարցը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այսինքն` կողմերը նույնիսկ քննարկել են այն տարբերակը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը կարող է հավասար լինել այն ճանապարհի կարգավիճակին, որը պետք է միացնի Գորիսը Կապանին»,- ասաց քաղաքագետը։
Բոզոյանի կարծիքով` դժվար է ասել, թե հիմա սեղանին կդրվի ստորագրվելիք որևէ փաստաթուղթ, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները ՌԴ-ի ու Եվրամիության միջև առաջացրել են մեծ լարվածություն, և կատաղի պայքար է գնում ուկրաինական ուղղությամբ։ Հետևաբար, չի բացառվում, որ նման պայքար կծավալվի նաև մեր տարածաշրջանում։
Ըստ նրա` բոլոր այն կետերի շուրջ, որոնք նշել էր Շառլ Միշելը, ընթացել են եռակողմ բանակցություններ նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, հետևաբար, Արևմուտքն ու ՌԴ-ն փորձելու են մրցակցել տվյալ գործընթացում որոշիչ դեր ստանձնելու համար։
Քաղաքագետի գնահատմամբ` մեզ համար ամենավտանգավորն այն է, որ կոնկրետ ղարաբաղյան հարցում Շառլ Միշելի կողմից ոչ մի հղում չկա նախկինում շրջանառված փաստաթղթերին, ուստի կարելի է ասել, որ Արցախի կարգավիճակի խնդիրը հավասարվել է միայն տեղի հայության անվտանգության պահպանման հարցին։
Նշենք, որ նախօրեին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: