00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Շառլ Միշելի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ սկզբունքային համաձայնության գալու վերաբերյալ հայտարարությանը։ Նա պատասխանել է «Արմենպրեսի» հարցերին։
«Խոսքն այն մասին է, որ, օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ։ Սա լինելու է այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»,– ասել է Գրիգորյանը։
Հարցին, թե Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչո՞ւ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:
Նրա խոսքով` քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման ու գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ:
Ըստ Գրիգորյանի` նույն համատեքստում քննարկվում է նաև ՀՀ–ից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն ու հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
Լրահոս
0