00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն փորձում է Ղարաբաղի հարցով գլխավոր մոդերատորի դերը ստանձնել. Մարկեդոնով

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Սերգեյ Մարկեդոնով
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը փորձել է հասկանալ՝ ինչու է Մոսկվան, առաջին հայացքից, թույլ տալիս, որ Բրյուսելը բանակցային հարթակ դառնա Երևանի և Բաքվի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Եվրամիությունը փորձում է ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի գլխավոր մոդերատորի դերը։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նման կարծիք է հայտնել Bunin&Co տելեգրամյան ալիքի համար գրած հոդվածում՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երեկվա բանակցությունները։ Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերից ի վեր սա Բրյուսելում կազմակերպված երրորդ հանդիպումն էր։
Մարկեդոնովը մատնանշել է բանակցային բարձր տեմպը` արձանագրելով, որ բոլոր երեք փուլերն էլ ավարտվել են ոչ միայն ընդհանուր քաղաքական կոռեկտ ձևակերպումներով, այլև կոնկրետ պայմանավորվածություններով։ Շառլ Միշելը մայիսյան բանակցություններն «անկեղծ» ու «արդյունավետ» էր որակել։ Բայց փորձագետի համար շատ ավելի կարևոր են բովանդակային պահերը։
Եվրախորհրդի ղեկավարի մամուլի հայտարարության մեջ նշված է. «Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, կքննարկվեն սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը և կայուն իրադրությունը լավագույնս ապահովելու հարցը»:
«Սահմանազատումից բացի, քննարկվել են նաև այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, կոմունիկացիոն ենթակառուցվածքի լիարժեք վերականգնումը և խաղաղ համաձայնագրի նախապատրաստումը: Խնդիրը, ինչպես տեսնում ենք, համակարգային է դիտարկվում», - գրում է ռուս փորձագետը։
Մարկեդոնովի խոսքով՝ դեռ 2020-2021 թվականներին Մոսկվան առաջ էր բանակցային մյուս բոլոր խաղացողներից։ Ե՛վ Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ հանդիպումների հաճախականությունը, և՛ բովանդակային գաղափարների առաջադրումը շահեկանորեն առանձնացնում էին ռուսական կողմին։
«Սակայն այսօր ԵՄ-ն շատ ավելի հաճախ է հիշատակվում որպես խաղաղության գործի կազմակերպիչ և ոգեշնչող։ Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ուկրաինական իրավիճակի ֆոնին կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ Իհարկե, այս տեսակետը մակերեսային է։ Իրականում հետխորհրդային տարածքի հարավային մասն առաջվա պես կարևոր է ՌԴ-իշահերի համար։ Բայց եթե այդպես է, ապա բովանդակային նախաձեռնություններ են պետք», - նշում է քաղաքագետը։
Նա հիշեցնում է, որ Մոսկվան շատ բան է արել ինչպես պետական սահմանի միջադեպերը նվազեցնելու համար, այնպես էլ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանը նաև հզոր հիմք է ստեղծել սահմանազատման և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Սակայն Միշելի այս հայտարարության մեջ Ռուսաստանը չի հիշատակվում, ու նրա հասցեին ոչ մի դրական գնահատական կամ երախտագիտություն չկա։ Իսկ այսօրվա համատեքստում, հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը` ամենայն հավանականությամբ, չի էլ կարող լինել։ Մարկեդոնովը հիշեցնում է, որ Եվրախորհրդի ղեկավարը դարձել է Բրյուսելի և ընդհանուր առմամբ հավաքական Արևմուտքի Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության առաջամարտիկներից մեկը:
«ՌԴ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն, որոնք դեռ վերջերս հաջողությամբ համագործակցում էին ղարաբաղյան հարցում, այսօր մրցակիցներ են դարձել նաև Եվրասիայի այդ հատվածում։ Այդ դեպքում ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, թե Մոսկվան առաջ է թողնում Բրյուսելին։ Հաշվարկել է, որ միևնույնն է` գործը չի՞ հասնի վերջնական «մեծ պայմանագրին», քանի որ Երևանի ու Բաքվի միջև հակասությունները նախկինի պես շատ են, ու դրանց ավելանում են նաև խաղաղ կարգավորման մոտեցումների տարընթերցումները հակամարտող հասարակությունների ներսում, հատկապես՝ Հայաստանում»,- հարցնում է Մարկեդոնովը։
Քաղաքագետն ինքն էլ պատասխանում է իր հարցին` ենթադրելով, որ այդ տրամաբանությունն անհիմն չէ։ Բայց միևնույն ժամանակ հայտնի է, որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», և, ըստ հոդվածագրի, ավելի լավ է նախապես հոգալ այդ տեղը լրացնելու մասին։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
Լրահոս
0