00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրիշի կոշիկի հույսին բոբիկ կմնանք. ինչպես չթողնել Հայաստանն առանց հավի մսի ու ձվի

© Sputnik / Aram NersesyanՁու
Ձու - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Ձու
Բաժանորդագրվել
Բիզնեսը և պետությունը տարիներ շարունակ անտեսել են ոլորտին խիստ անհրաժեշտ կարևոր արտադրություններ` տոհմային թռչնաբուծությունը և ավելցուկային ձվի վերամշակման եկամտաբեր բիզնեսը։ Առանց սրանց Հայաստանի թռչնաբուծությունը պարբերաբար հանգում է ճգնաժամի։
Թեև հացահատիկը ողջ աշխարհում թանկացել է, բայց Հայաստանում ձուն շարունակում է էժանանալ։ Գնորդի համար դա լավ է, բայց ժամանակավոր է։ Եթե ևս մեկ-երկու ամիս ձուն վաճառվի ինքնարժեքից ցածր, ապա թռչնաֆաբրիկաները կարող են զանգվածաբար փակվել։
Վերջին մեկ տարում հացահատիկի գներն աճում են թռիչքաձև, գրեթե ամեն ամիս: Ձվի գնի 60%-ը կազմում է համակցված կերը (հիմնականում` հատիկաֆուրաժը, այսինքն` կերային հացահատիկը), սակայն հակառակ դրան` այս տարվա ապրիլին ձուն շուրջ 20%-ով ավելի էժան էր, քան մեկ տարի առաջ։
Տարեսկզբից առ այսօր սննդամթերքի շուկայում սա միակ արտադրատեսակն է, որը գնաճի փոխարեն անընդհատ գնանկում է ունենում:
Սա էլ այն դեպքում, երբ թանկացել են նաև լոգիստիկ ծախսերը, էներգակիրները, իսկ Վերին Լարսի անցակետը երկար ժամանակ փակ էր:
Ո՞րն է պատճառը
Գնանկման հիմնական պատճառը գերարտադրությունն է, որը առաջացել է հատկապես նոր, խոշոր խաղացողների շուկա մտնելով։ 2019-2020 թվականներին պետական աջակցության միջոցներով մոտ երկու տասնյակ ֆերմերային տնտեսություններ սկսել են զբաղվել ապրանքային ձվի արտադրությամբ։
«Այսօր նրանց բաժին է ընկնում հանրապետության ձվի արտադրության 15,4 %-ը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Հանրապետությունում ձվի օրական միջին պահանջարկը կազմում է 900-920 հազար հատ, փոխարենը` երրորդ-չորրորդ ամիսն է, ինչ արտադրվում է օրական մոտ 1 մլն 350 հազար հատ ձու, որն ավելանալու միտում ունի։

Բնականաբար, առաջանում է ավելցուկի պահպանման խնդիր։ Սառնարանային հզորություններ ունեն միայն մի քանի խոշոր ֆաբրիկաներ։ Փոքրերը՝ չունենալով դրանք, համաձայն են իրենց արտադրանքը ամեն գնով վաճառել, միայն թե օրվա կեր գնելու գումար հայթհայթեն: Արդյունքում` վերջին օրերին արտադրողները ձուն բաց են թողնում սպառողական շուկա 16-17 դրամով, մինչդեռ ինքնարժեքը 36-38 դրամ է և շարունակում է բարձրանալ: Ակնհայտ է, որ ոչ մի արտադրող չի կարող երկար աշխատել նման վնասներով։

Եթե նախկինում նման արտակարգ իրավիճակը պահպանվում էր 30-40 օր, ապա հիմա` արդեն երեք-չորս ամիս։ «Այդպիսի ֆինանսական ճնշմանը կարող են չդիմանալ անգամ խոշոր ֆաբրիկաները, էլ չասած` փոքրերը»,- հավելում է Ստեփանյանը։
Վաղուց հայտնի լուծումը
Գերարտադրության խնդիրը կարելի է լուծել մի քանի ծրագրերով, որոնք Ստեփանյանն առաջարկում է արդեն երկար տարիներ` ելնելով միջազգային առաջավոր փորձից: Ճիշտ այդքան ժամանակ Հայաստանի թռչնաբուծությունը պարբերաբար տուժում է ձվի գերարտադրությունից։ 2010-ի ամռանը, 2014-15-ին, 2019-ին և հիմա բոլոր դեպքերում շուկան լճանում էր ավելցուկից, գինը մեկ-երկու ամսով ընկնում էր, ֆաբրիկաները ստիպված կրճատում էին աճեցվող գլխաքանակը։ Ձուն քչանում էր, գինը` աճում, ֆաբրիկաները մինուսից դուրս էին գալիս և վերադառնում սովորական ծավալներին ու գներին։ Փոքր արտադրողները դուրս էին մնում շուկայից, աշխատատեղեր էին կրճատվում: Բնականաբար, նվազում էին նաև պետբյուջե մասհանումները:
Բոլոր այս տարիներին թռչնաբույծների միության գործադիր մարմինը ֆաբրիկաներին և կառավարությանը ներկայացնում էր խնդրի լուծումը, այն է` պետական աջակցությամբ կամ ժամանակավոր մասնակցությամբ կառուցել ձվի վերամշակման արդիական գործարան։ Աշխարհում այդպիսիք վաղուց գոյություն ունեն. այստեղ ձուն հեղուկ վիճակում պաստերիզացվում է (ինչպես կաթը կամ պահածոները) և պահվում ջերմամեկուսիչ տարաներում։ Մեկ այլ դեպքում հեղուկ ձուն ջրահեռացվում է և փոշիացվում։ Երկու դեպքում էլ այդ մթերքը կարելի է անվտանգ պահել երկար ժամանակ (մինչև մեկ տարի)` առանց սննդային արժեքի կորստի։
Հեղուկ և փոշիացված ձվի պահանջարկն ամբողջ աշխարհում շատ մեծ է. այն օգտագործում են ուժային կառույցները (երկար պահպանման շնորհիվ), ինչպես նաև լայնորեն կիրառում են արտադրողները` երշիկեղենի, հրուշակեղենի, պաղպաղակի, ինչպես նաև խմիչքի, օծանելիքի, դեղորայքի և այլն։
Իրացման շուկա կա նաև Հայաստանում. տեղական սննդամթերք արտադրողները ձվի փոշի են ներմուծում հիմնականում ՌԴ-ից և 3-րդ երկրներից (համեմատաբար բարձր գներով):
«Մենք պետությանն առաջարկում ենք համագործակցել արտադրության այս նոր ոլորտում, որպեսզի ո՛չ արտադրողները կրճատվեն, ո՛չ աշխատատեղեր փակվեն, ո՛չ էլ արտադրանքը ստիպված լինեն վնասով վաճառել, այլ ընդհակառակը` ստեղծվի նոր, առավել բարձր արժեք պարունակող, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսականի և արտահանվի»,- նշում է Ստեփանյանը։
Նոր արտադրության արժեքը, բիզնես ծրագրի չափանիշներով, մեծ չէ, ընդամենը` շուրջ մեկ միլիոն եվրո։ Սակայն ֆաբրիկաները մինչ օրս չեն կողմնորոշվում` ձեռնարկե՞լ այս նախագիծը, թե՞ շարունակել ավանդական եղանակով միայն կճեպով ձու արտադրել: Որպես պատճառ նշում են կուտակված վարկային բեռը, սեփական կերի բազայի բացակայությունը, վերարտադրվող մատղաշի (արտադրական թռչունի) կանոնավոր ներկրման կամ տեղում արտադրման դժվարությունները:
«Նորաստեղծ բիզնեսում պետության մասնակցությունը կարող է լինել կարճաժամկետ, հաջող մեկնարկից 1.5-2 տարի անց շահառու ֆաբրիկաները ի վիճակի կլինեն դրանք հետ գնելու, թեկուզ աճուրդային եղանակով»,- ասում է Ստեփանյանը։
Դրա համար անհրաժեշտ միջոցները կառաջանան շնորհիվ նրա, որ ավելցուկային ձուն այդ գործարանը կընդունի ոչ թե ինքնարժեքից ցածր, այլ ողջամիտ ու կայուն պայմանագրային գնով, ամբողջ տարին` հաշվի չառնելով սեզոնայնությունը; Ստեփանյանի խոսքով` արտադրողին պետք է ոչ այնքան բարձր, որքան կայուն գին։
«Խիստ կարևորում ենք, որ պետությունն անմիջական մասնակցություն ունենա այս ծրագրերին, որովհետև այն պիտի պարենային անվտանգության ռազմավարական նշանակության հարցեր լուծի»,- ընդգծում է թռչնաբույծների միության նախագահը։
Ուրիշի կոշիկով այլևս ման չես գա
Անհրաժեշտ է լուծել նաև մեկ այլ կարևոր ու անտեսված խնդիր` կազմակերպել տոհմային թռչնի արտադրություն։ Ածան հավերի մատղաշն ամբողջությամբ ու բրոյլերների մեծ մասը Հայաստանը ներմուծում է։ Այդ պատճառով երկիրը մեծ խնդիրների առաջ էր կանգնել 2020 թվականին, երբ համավարակի պատճառով շատ երկրներ արգելել էին ռազմավարական պարենային ռեսուրսների արտահանումը։ Ֆաբրիկաները միության նախագահի և այլ մասնագետների ջանքերով կարողացան մի քանի ամիս ուշացումով, մեծ դժվարություններով ձեռք բերել և համալրել ածանների թռչնագլխաքանակը: Հիմա այս արգելքները կարող են դառնալ սովորական, որովհետև մոտակա տարիներին աշխարհում կանխատեսվում է սննդի խիստ պակաս (հատկապես` կենդանական ծագման)։

Հնարավոր է` առաջիկա տարիներին այլևս ոչ մի երկիր մեզ չվաճառի ածան հավերի կամ բրոյլերների ինկուբացիոն ձու կամ ճուտ։ ԵԱՏՄ-ում էլ դրանք դժվար կլինի գնել, քանի որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ղազախստանում ու Բելառուսում, թռչնագրիպի պատճառով ֆաբրիկաներում գլխաքանակի մեծ կորուստներ են գրանցվել։

«Ուկրաինայի շուկան էլ, բնականաբար, հիմա փակվել է։ Պետք է չկորցնենք մեր հնարավորությունները և օր առաջ հիմնենք տոհմային տնտեսություն իր ինկուբատորային կայանով՝ որպես սելեկցիոն կենտրոն»,- ընդգծում է նա։
Երկար ժամանակ տեղական արտադրությունը հույսը դնում էր «ուրիշի կոշիկների վրա», սակայն հիմա կարող է բոբիկ մնալ։ Հետևանքը կլինի այն, որ հավի մսի և ձվի մեծ պակաս կարող է առաջանալ։
Լրահոս
0