https://arm.sputniknews.ru/20220522/ukrainaci-diversantnery-belarusi-taratsq-en-mtnum-anvtangutjan-khvorhrdi-petqartughar-42337025.html
Ուկրաինացի դիվերսանտները Բելառուսի տարածք են մտնում. Անվտանգության խորհրդի պետքարտուղար
Ուկրաինացի դիվերսանտները Բելառուսի տարածք են մտնում. Անվտանգության խորհրդի պետքարտուղար
Sputnik Արմենիա
Բելառուսի սահմանապահներն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, նրանց աջակցում է բանակը: 22.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-22T17:25+0400
2022-05-22T17:25+0400
2022-05-22T17:52+0400
բելառուս
ուկրաինա
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42335870_0:0:1281:721_1920x0_80_0_0_fa45e62a1549950b572fb3bb84a299f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ուկրաինայից դիվերսիոն հետախուզական խմբերը մտնում են Բելառուսի տարածք։ Sputnik Բելառուսի հաղորդմամբ՝ «Վոյեն ՏՎ»-ի եթերում տեղեկությունը հայտնել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։Վոլֆովիչը նշել է, որ Բելառուսի հարավային սահմաններին «մեր երբեմնի բարեկամ եղբայրական Ուկրաինայի» զորքերի ավելացում է նկատվում։Ընդ որում՝ Ռովենի ուղղությամբ առկա է շուրջ 10,5 հազար մարդ, Չերնիգովսկի ուղղությամբ՝ 4,5 հազար մարդ, Կիևի ուղղությամբ՝ ավելի քան 5 հազար մարդ:«Ուկրաինայի սահմանի երկայնքով՝ մեր հարավային սահմաններով, ընթանում են պետական սահմանի հատվածների ինժեներական աշխատանքներ։ Ականապատում և դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություն է իրականացվում, այդ թվում՝ բելառուսական տարածք մտնելով»,- արձանագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը:Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոն հարց է տվել՝ ինչո՞ւ է լեհական կողմը հանրապետության հետ սահմանին 15 հազար մարդ տեղակայել:Նրա խոսքով՝ սահմանապահները մշտապես համագործակցում են զինվորականների հետ։Հատուկ գործողության ուժերի հրամանատար Վադիմ Դենիսենկոն ասել է, որ իր ենթակաները պետական սահմանը պաշտպանելիս որոշակի հատվածներում հակընդդեմ գործողություններ են իրականացնում։ Նաև կարևորագույն օբյեկտների պահպանության ու պաշտպանության խնդիրներ են կատարում:
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42335870_24:0:1161:853_1920x0_80_0_0_f95d358a52c28b6d7624530d76f02c27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ուկրաինա, սահման
բելառուս, ուկրաինա, սահման
Ուկրաինացի դիվերսանտները Բելառուսի տարածք են մտնում. Անվտանգության խորհրդի պետքարտուղար
17:25 22.05.2022 (Թարմացված է: 17:52 22.05.2022) Բելառուսի սահմանապահներն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնում, նրանց աջակցում է բանակը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ուկրաինայից դիվերսիոն հետախուզական խմբերը մտնում են Բելառուսի տարածք։
Sputnik Բելառուսի հաղորդմամբ՝ «Վոյեն ՏՎ»-ի եթերում տեղեկությունը հայտնել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Վոլֆովիչը նշել է, որ Բելառուսի հարավային սահմաններին «մեր երբեմնի բարեկամ եղբայրական Ուկրաինայի» զորքերի ավելացում է նկատվում։
Ընդ որում՝ Ռովենի ուղղությամբ առկա է շուրջ 10,5 հազար մարդ, Չերնիգովսկի ուղղությամբ՝ 4,5 հազար մարդ, Կիևի ուղղությամբ՝ ավելի քան 5 հազար մարդ:
«Ուկրաինայի սահմանի երկայնքով՝ մեր հարավային սահմաններով, ընթանում են պետական սահմանի հատվածների ինժեներական աշխատանքներ։ Ականապատում և դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություն է իրականացվում, այդ թվում՝ բելառուսական տարածք մտնելով»,- արձանագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոն հարց է տվել՝ ինչո՞ւ է լեհական կողմը հանրապետության հետ սահմանին 15 հազար մարդ տեղակայել:
«Գրեթե ամբողջ տարին մենք ուժեղացված ծառայություն ենք իրականացնում։ Մեզ օգնում են զինված ուժերը, քանի որ մեր ուժերն ու միջոցներն այս իրավիճակում սահմանափակ են»,- խոստովանել է նա։
Նրա խոսքով՝ սահմանապահները մշտապես համագործակցում են զինվորականների հետ։
Հատուկ գործողության ուժերի հրամանատար Վադիմ Դենիսենկոն ասել է, որ իր ենթակաները պետական սահմանը պաշտպանելիս որոշակի հատվածներում հակընդդեմ գործողություններ են իրականացնում։ Նաև կարևորագույն օբյեկտների պահպանության ու պաշտպանության խնդիրներ են կատարում: