https://arm.sputniknews.ru/20220522/nikvol-pashinjann-arandznazrujc-e-unecel-evrvopakan-khvorhrdi-nakhagah-sharl-misheli-het-42339685.html
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Sputnik Արմենիա
Բելգիայի մայրաքաղաքում նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։ 22.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-22T19:34+0400
2022-05-22T19:34+0400
2022-05-22T21:08+0400
նիկոլ փաշինյան
շառլ միշել
իլհամ ալիև
հայաստան
եվրամիություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40633411_0:63:1600:964_1920x0_80_0_0_172a966f80b4db7c8c8256b31403b73e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Բրյուսել մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Ավելի վաղ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես արդեն հայտնել ենք, նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։Հայտնել էինք` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից, ՀՀ-ն ի պատասխան 6 կետ է ներկայացրել։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։Հավելենք, որ ապրիլի 6-ին ևս Բրյուսելում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40633411_83:0:1511:1071_1920x0_80_0_0_27b20f5446ee1c6b7dab614c29d0a49d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, շառլ միշել, իլհամ ալիև, հայաստան, եվրամիություն, ադրբեջան
նիկոլ փաշինյան, շառլ միշել, իլհամ ալիև, հայաստան, եվրամիություն, ադրբեջան
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
19:34 22.05.2022 (Թարմացված է: 21:08 22.05.2022) Բելգիայի մայրաքաղաքում նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Բրյուսել մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես արդեն հայտնել ենք, նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։
Հայտնել էինք` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն
Գրիգորյանը ասել է, որ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
Հավելենք, որ ապրիլի 6-ին ևս Բրյուսելում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի
եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո
Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։