https://arm.sputniknews.ru/20220522/kvoghm-ev-dem-erevanum-rusastani-despanatan-mvot-erku-akcia-e-anckacvel-42333257.html
Կողմ և դեմ. Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երկու ակցիա է անցկացվել
Կողմ և դեմ. Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երկու ակցիա է անցկացվել
Sputnik Արմենիա
ՌԴ դեսպանատան մոտ սադրիչ ակցիայի մասին հայտնի էր դարձել նախապես։ Այն ցանկացել են անցկացնել՝ ի պաշտպանություն «Ազովստալի» պաշտպանների: Ի պատասխան դրա՝... 22.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-22T14:18+0400
2022-05-22T14:18+0400
2022-05-22T16:30+0400
դեսպանատուն
ռուսաստան
հայաստան
երևան
բողոքի ակցիա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42330975_0:211:1600:1111_1920x0_80_0_0_18c9de45571cd4d6a17ae187a3a9ed27.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր հանդիպել են ռուսամետ և ուկրաինամետ ակտիվիստները: Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում գերեվարված ուկրաինացի գրոհայինների պաշտպանության ակցիան կազմակերպել են Ուկրաինայից և Ռուսաստանից եկածները: Հանրահավաքի ժամանակ հայտնվել է նաև Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, որը նախկինում էլի էր նման ակցիա կազմակերպել։Ցուցարարներն իրենց հետ բերել էին ուկրաինական դրոշ և հակառուսական գրություններով պաստառներ։ Ոմանց ձեռքերում նաև «Ո՛չ պատերազմին» պաստառներ էին։Քանի որ ակցիայի մասին նախապես հայտարարվել էր սոցցանցերում, նրանց դիմավորելու էին եկել ռուսամետ ուժերը։ Այս մեկը կազմակերպել էր «Ազատագրում» շարժման հիմնադիր, բլոգեր Միքայել Բադալյանը։ Նրա խոսքով՝ դա Հայաստանում ռուսատյացությունը ցրելու ակցիա է։«Ռուսաստանը պահպանել է «Ազովստալում» գտնվողների կյանքը ... Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցում էիք Ադրբեջանին՝ իմանալով, թե ինչպես են նրանք վարվում հայ գերիների հետ։ Այժմ դուք փորձում եք քանդել Հայաստանը։ Բայց դա ձեզ չի հաջողվելու»,- ասաց է նա։Բադալյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող երկար հովանավորել նացիստական սադրիչ գործողությունները։Ակտիվիստների խմբերը միմյանցից 10-15 մետր հեռավորության վրա են եղել։ Նրանց բաժանում էր ոստիկանական պատնեշը։ Իրավապահները թույլ չտվեցին սադրանքներ և բախումներ երկու խմբերի միջև։Միջոցառման ժամանակ Խզմալյանի ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց երկրորդ խումբ «ներխուժել», սակայն ոստիկանները նրան հեռացրեցին։Եվս մի անձ փորձեց գետնին գցել ռուսական դրոշը, սակայն ոստիկանը նախազգուշացրեց նրան՝ նշելով, որ նման քայլերի հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։Ուշագրավն այն է, որ Խզմալյանն ակցիային միացել է մի փոքր ուշ։ Նրան տեսնելով՝ Բադալյանը թիմակիցների հետ սկսեց վանկարկել «Խզմալյա՛ն, հեռացի՛ր»։ Նրանք քննադատական հայտարարություններ արեցին Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդի հասցեին, որը հայտնի է իր խիստ հակառուս դիրքորոշմամբ։Տեղացի ակտիվիստներն ավելի համառ գտնվեցին։ Որոշ Ժամանակ անց ուկրաինամետ ակցիայի մասնակիցները հեռացան։ Հետո տարածքը լքեց նաև Ռուսաստանի օգտին հանդես եկող խումբը։
երևան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
У посольства России в Ереване в воскресенье сошлись проукраинские и пророссийские активисты
Sputnik Արմենիա
У посольства России в Ереване в воскресенье сошлись проукраинские и пророссийские активисты
2022-05-22T14:18+0400
true
PT0M37S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42330975_0:0:1600:1200_1920x0_80_0_0_f9a8edd6f829c5dd8305dc44d7e49a62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպանատուն, ռուսաստան, հայաստան, երևան, բողոքի ակցիա, ուկրաինա
դեսպանատուն, ռուսաստան, հայաստան, երևան, բողոքի ակցիա, ուկրաինա
Կողմ և դեմ. Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երկու ակցիա է անցկացվել
14:18 22.05.2022 (Թարմացված է: 16:30 22.05.2022) ՌԴ դեսպանատան մոտ սադրիչ ակցիայի մասին հայտնի էր դարձել նախապես։ Այն ցանկացել են անցկացնել՝ ի պաշտպանություն «Ազովստալի» պաշտպանների: Ի պատասխան դրա՝ կազմակերպվել էր ռուսամետ ակցիա։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր հանդիպել են ռուսամետ և ուկրաինամետ ակտիվիստները:
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում գերեվարված ուկրաինացի գրոհայինների պաշտպանության ակցիան կազմակերպել են Ուկրաինայից և Ռուսաստանից եկածները: Հանրահավաքի ժամանակ հայտնվել է նաև Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, որը նախկինում էլի էր նման ակցիա կազմակերպել։
Ցուցարարներն իրենց հետ բերել էին ուկրաինական դրոշ և հակառուսական գրություններով պաստառներ։ Ոմանց ձեռքերում նաև «Ո՛չ պատերազմին» պաստառներ էին։
Քանի որ ակցիայի մասին նախապես հայտարարվել էր սոցցանցերում, նրանց դիմավորելու էին եկել ռուսամետ ուժերը։ Այս մեկը կազմակերպել էր «Ազատագրում» շարժման հիմնադիր, բլոգեր Միքայել Բադալյանը։ Նրա խոսքով՝ դա Հայաստանում ռուսատյացությունը ցրելու ակցիա է։
«Ռուսաստանը պահպանել է «Ազովստալում» գտնվողների կյանքը ... Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցում էիք Ադրբեջանին՝ իմանալով, թե ինչպես են նրանք վարվում հայ գերիների հետ։ Այժմ դուք փորձում եք քանդել Հայաստանը։ Բայց դա ձեզ չի հաջողվելու»,- ասաց է նա։
Բադալյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող երկար հովանավորել նացիստական սադրիչ գործողությունները։
Ակտիվիստների խմբերը միմյանցից 10-15 մետր հեռավորության վրա են եղել։ Նրանց բաժանում էր ոստիկանական պատնեշը։ Իրավապահները թույլ չտվեցին սադրանքներ և բախումներ երկու խմբերի միջև։
Միջոցառման ժամանակ Խզմալյանի ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց երկրորդ խումբ «ներխուժել», սակայն ոստիկանները նրան հեռացրեցին։
Եվս մի անձ փորձեց գետնին գցել ռուսական դրոշը, սակայն ոստիկանը նախազգուշացրեց նրան՝ նշելով, որ նման քայլերի հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Ուշագրավն այն է, որ Խզմալյանն ակցիային միացել է մի փոքր ուշ։ Նրան տեսնելով՝ Բադալյանը թիմակիցների հետ սկսեց վանկարկել «Խզմալյա՛ն, հեռացի՛ր»։ Նրանք քննադատական հայտարարություններ արեցին Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդի հասցեին, որը հայտնի է իր խիստ հակառուս դիրքորոշմամբ։
Տեղացի ակտիվիստներն ավելի համառ գտնվեցին։ Որոշ Ժամանակ անց ուկրաինամետ ակցիայի մասնակիցները հեռացան։ Հետո տարածքը լքեց նաև Ռուսաստանի օգտին հանդես եկող խումբը։