00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ-ում արտահերթ ընտրությունների կարիք կա, բայց մեկ պայմանով. քաղտեխնոլոգը` ճգնաժամի մասին

Քաղաքական ճգնաժամի առկայությունը «Դիմադրություն» շարժման անդամների թվաքանակի հետ կապելը ճիշտ չէ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների համապատկերում նոր ընտրություններ անցկացնելու համար։
Հայաստանում միանշանակ կա քաղաքական ճգնաժամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` վերլուծելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։
Նշենք, որ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների համապատկերում նոր ընտրություններ անցկացնելու համար։ Նրա խոսքով` խորհրդարանի 2021 թվականի ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին։

«Այն, որ երկիրը կապիտուլյացիայի տարած ուժը շարունակում է իշխել, դա վկայում է այն մասին, որ քաղաքական ճգնաժամը չի ավարտվել, առավել ևս, որ ապրիլի կեսերից լայն թափով մեկնարկեց «Դիմադրություն» շարժումը»,- ասաց Բադալյանը։

Նրա կարծիքով` «Դիմադրություն» շարժման առաջին փուլում ազգայնական ուժերը միախմբվեցին, իսկ հետո, երբ անհրաժեշտ էր, որ նրանց նախաձեռնած շարժումը ստանար ընդգրկուն տեսք, ինչ-որ բան այնպես չգնաց, և շարժումը սկսեց տեղում դոփել։
«Այդուհանդերձ, քաղաքական ճգնաժամի առկայությունը դիմադրության շարժման անդամների թվաքանակի հետ կապելը ճիշտ չէ։ Ընտրությունների կարիք, այո, կա, բայց միայն մեկ պայմանով՝ որպեսզի գործող վարչապետը դրանց չմասնակցի, և ֆինանսավարչական լծակները չազդեն արդյունքի վրա»,- ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` այն տեսակետը, թե 2021 թվականի ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին, իրականությանը չի համապատասխանում, քանի որ մեկ շաբաթ հետո նոր ընտրություններ անցկացնելու դեպքում կլինեն բոլորովին այլ արդյունքներ։
Այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դուք. Սաղաթելյանը` Վիկտորինին
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին
իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0