https://arm.sputniknews.ru/20220521/ukrainacin-dalalvojani-pattsharvov-hrazharvel-e-elujt-unenal-italiajum-marziki-ardzaganqy-42314700.html
Ուկրաինացին Դալալոյանի պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Իտալիայում. մարզիկի արձագանքը
Ուկրաինացին Դալալոյանի պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Իտալիայում. մարզիկի արձագանքը
Sputnik Արմենիա
Մարմնամարզիկը կենտրոնացած է իր աշխատանքի վրա և մյուս մարզիկների պահվածքը նրան չի հուզում։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T15:38+0400
2022-05-21T15:38+0400
2022-05-21T15:44+0400
մարզիկ
արթուր դալալոյան
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/1783/43/17834338_0:136:3159:1913_1920x0_80_0_0_cf238a9ea6bed1c48d0e6aff2cb23683.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը նշանակություն չի տալիս այն փաստին, որ ուկրաինացի Իլյա Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայի ակումբային առաջնության «Վեցի եզրափակիչում»։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայում անցկացվող ակումբային առաջնությանը օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանի մասնակցության պատճառով։Ապրիլի 24-ին Դալալոյանը Իտալիայի ակումբային առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում։Նշենք, որ իտալական ակումբները չեն հրաժարվել ռուսաստանցի մարզիկների հետ համագործակցությունից ի տարբերություն գերմանական թիմերի, որոնք դադարել են Ռուսաստանից մարմնամարզիկներ հրավիրել իրենց մրցումներին։Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Դալալոյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել անհատական բազմամարտում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1783/43/17834338_214:0:2945:2048_1920x0_80_0_0_803127f51dd196a3cd0c324e23f0b406.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարզիկ, արթուր դալալոյան, ռուսաստան, ուկրաինա
մարզիկ, արթուր դալալոյան, ռուսաստան, ուկրաինա
Ուկրաինացին Դալալոյանի պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Իտալիայում. մարզիկի արձագանքը
15:38 21.05.2022 (Թարմացված է: 15:44 21.05.2022) Մարմնամարզիկը կենտրոնացած է իր աշխատանքի վրա և մյուս մարզիկների պահվածքը նրան չի հուզում։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –
Sputnik․ Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը նշանակություն չի տալիս այն փաստին, որ ուկրաինացի Իլյա Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայի ակումբային առաջնության «Վեցի եզրափակիչում»։ Այս մասին նա հայտարարել է
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայում անցկացվող ակումբային առաջնությանը օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանի մասնակցության պատճառով։
«Եթե անկեղծ` նոր լսեցի այդ մասին։ Իհարկե հետաքրքրվել եմ` կլինի՞ արդյոք այդ ակումբը եզրափակիչում։ Ինձ հայտնեցին, որ այն նախընտել է ելույթ ունենալ գերմանական Բունդեսլիգայում։ Չգիտեի, որ ես որևէ առնչություն ունեմ դրա հետ։ Բացարձակ հանգիստ եմ վերաբերում դրան, ինձ համար միևնույնն է` իմ պատճառով է, թե ոչ իմ պատճառով (հրաժարվել Կովտունը,–խմբ.)։ Ես գալիս եմ իմ աշխատանքն անելու, մնացածն ինձ առանձնակի չի հուզում։ Իրենց գործն է, քննարկել և մեկնաբանել չեմ ցանկանում», – ասել է Դալալոյանը։
Ապրիլի 24-ին Դալալոյանը Իտալիայի ակումբային առաջնությունում
ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում։
Նշենք, որ իտալական ակումբները չեն հրաժարվել ռուսաստանցի մարզիկների հետ համագործակցությունից ի տարբերություն գերմանական թիմերի, որոնք դադարել են Ռուսաստանից մարմնամարզիկներ հրավիրել իրենց մրցումներին։
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Դալալոյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել անհատական բազմամարտում։