https://arm.sputniknews.ru/20220521/tsitsernakaberdi-khtshughum-tshanaparhi-pluzman-pattsharvov-pvopvokhutjunner-en-arvel-6-ertughum-42315233.html
Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի փլուզման պատճառով փոփոխություններ են արվել 6 երթուղում
Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի փլուզման պատճառով փոփոխություններ են արվել 6 երթուղում
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե այդ հատվածով անցնող 6 երթուղու հասարակական տրանսպորտը ժամանակավորապես ինչ ուղղություններով է երթևեկելու։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T16:01+0400
2022-05-21T16:01+0400
2022-05-21T16:19+0400
փլուզում
ավտոբուս
երթուղային
երևան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764167_0:0:1600:901_1920x0_80_0_0_7138e5f1a484106fc16ba54e3d1f7aad.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի փլուզման պատճառով հասարակական տրանսպորտի 6 երթուղում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։1. Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում․Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։Ժամանակավոր փոփոխություն․Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։2. Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։Ժամանակավոր փոփոխություն․Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։3. Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին՝ նախկինում․Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։Ժամանակավոր փոփոխություն․Լենինգրադյան փ․, Հալաբյան փ․, Հրազդանի կիրճ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։Հետադարձը՝«Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա գարդեն մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ․, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել էր, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Սահակյանշին» ՓԲԸ–ն։
https://arm.sputniknews.ru/20220520/erevanum-tshanaparh-e-pluzvel-tsitsernakaberdi-khtshughin-erkkvoghmani-pak-e-42262674.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764167_114:0:1534:1065_1920x0_80_0_0_b54f7a212586ec74d005a77fc8d384e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փլուզում, ավտոբուս, երթուղային, երևան, ճանապարհ
փլուզում, ավտոբուս, երթուղային, երևան, ճանապարհ
Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի փլուզման պատճառով փոփոխություններ են արվել 6 երթուղում
16:01 21.05.2022 (Թարմացված է: 16:19 21.05.2022) Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե այդ հատվածով անցնող 6 երթուղու հասարակական տրանսպորտը ժամանակավորապես ինչ ուղղություններով է երթևեկելու։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի փլուզման պատճառով հասարակական տրանսպորտի 6 երթուղում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
1. Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։
2. Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։
3. Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան փ․, Հալաբյան փ․, Հրազդանի կիրճ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։
«Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա գարդեն մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ․, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել էր, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։
Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ
փլուզումը տեղի է ունեցել շինարարական նորմերը չպահպանելու և ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու հետևանքով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Սահակյանշին» ՓԲԸ–ն։