https://arm.sputniknews.ru/20220521/khaghaghutjuny-chpetq-e-lini-hajrenazrkman-gnvov-saghateljany-khaghaghutjan-hasnelu-4-ket-nshec-42320496.html
Խաղաղությունը չպետք է լինի հայրենազրկման գնով. Սաղաթելյանը խաղաղության հասնելու 4 կետ նշեց
Խաղաղությունը չպետք է լինի հայրենազրկման գնով. Սաղաթելյանը խաղաղության հասնելու 4 կետ նշեց
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց` Հայաստանը պետք է առաջարկի, որ հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T19:37+0400
2022-05-21T19:37+0400
2022-05-21T20:13+0400
իշխան սաղաթելյան
դիմադրություն շարժում
ֆրանսիայի հրապարակ
հանրահավաք
ընդդիմություն
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42320243_0:0:1600:901_1920x0_80_0_0_9a4dbd0f2f8e200829e5f60609b9bbe2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կետերով ներկայացրեց ԼՂ հակամարտության հարցում իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները։Նա ընդգծեց` կետերից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը։Երկրորդ կետով, ըստ Սաղաթելյանի, պետք է ձևավորել անվտանգության մթնոլորտ, որը ռազմավարական դաշնակից և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար կանխատեսելի ու ընկալելի կլինի նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում՝ անվտանգության և արդյունավետ հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով։Ադրբեջանցիները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. վիրավոր ունենքԵրրորդ կետով անհրաժեշտ է ռազմական, տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային ու ռազմավարական հայեցակարգ։4-րդ կետի համաձայն` պետք է համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքին մասնակից ու պատասխանատու դարձնել համահայկական օրակարգային խնդիրների կենսագործման համար։Շարժման անդամը վստահեցրեց` իրենք կողմ են խաղաղության, սակայն այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով։Նրա խոսքով` հաջորդ իշխանությունը, որը պետք է հանդես գա հայանպաստ դիրքերից, շատ կարևոր քայլեր պետք է ձեռնարկի իր ներկայացրած ուղղությունների շուրջ։ Շեշտեց նաև, որ այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի։Սաղաթելյանը նշեց, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանազատման կամ սահմանագծման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։Ըստ նրա` նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկն Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին` բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի անկլավային վիճակը։Բաքվում կրկին խոսել են Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում «անկլավների վերադարձի մասին»Դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին` Սաղաթելյանն ընդգծեց, որ որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում, Արդբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին ու ապօրինի պահվող անձանց։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
ֆրանսիայի հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42320243_124:0:1547:1067_1920x0_80_0_0_3c3a80aef9048e98399450e605bf2c69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, ֆրանսիայի հրապարակ, հանրահավաք, ընդդիմություն, հայաստան, արցախ
իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, ֆրանսիայի հրապարակ, հանրահավաք, ընդդիմություն, հայաստան, արցախ
Խաղաղությունը չպետք է լինի հայրենազրկման գնով. Սաղաթելյանը խաղաղության հասնելու 4 կետ նշեց
19:37 21.05.2022 (Թարմացված է: 20:13 21.05.2022) ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց` Հայաստանը պետք է առաջարկի, որ հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կետերով ներկայացրեց ԼՂ հակամարտության հարցում իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու շուրջ իրենց պատկերացումները։
«Մեր կարծիքով` ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից։ Մենք ունենք իրական արժանապատվության հասնելու մեր մոտեցումները»,- նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` կետերից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է զերծ մնալ վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը։
Երկրորդ կետով, ըստ Սաղաթելյանի, պետք է ձևավորել անվտանգության մթնոլորտ, որը ռազմավարական դաշնակից և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար կանխատեսելի ու ընկալելի կլինի նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում՝ անվտանգության և արդյունավետ հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով։
Երրորդ կետով անհրաժեշտ է ռազմական, տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային ու ռազմավարական հայեցակարգ։
4-րդ կետի համաձայն` պետք է համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքին մասնակից ու պատասխանատու դարձնել համահայկական օրակարգային խնդիրների կենսագործման համար։
«Մենք սրանք համարում ենք շատ կարևոր և սկզբունքային հարցեր։ Համոզված ենք, որ իրական խաղաղությանը, հաշտեցմանը և համագոյակցության ապահովմանը պետք է նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ։ Հայաստանը պետք է առաջարկի, որպեսզի հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի։ Առաջին դեպքում հարաբերությունների կարգավորման սկբունքների հստակեցում և համաձայնեցում, իսկ երկրորդ դեպքում` բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության պարագայում` պայմանագրի կնքում»,- շեշտեց Սաղաթելյանը։
Շարժման անդամը վստահեցրեց` իրենք կողմ են խաղաղության, սակայն այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով։
Նրա խոսքով` հաջորդ իշխանությունը, որը պետք է հանդես գա հայանպաստ դիրքերից, շատ կարևոր քայլեր պետք է ձեռնարկի իր ներկայացրած ուղղությունների շուրջ։ Շեշտեց նաև, որ այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի։
«Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումը առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջանական իրավական կարգավիճակի որոշման հարցերը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Հայաստանի համար պետք է ուղենշային լինի Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի` Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Սաղաթելյանը նշեց, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանազատման կամ սահմանագծման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Ըստ նրա` նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկն Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին` բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի անկլավային վիճակը։
Դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին` Սաղաթելյանն ընդգծեց, որ որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում, Արդբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին ու ապօրինի պահվող անձանց։
ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ երկիրը հնարավոր է ստեղծված իրավիճակից դուրս բերել, Արցախը պահել հայկական, կանխել հայ ժողովրդի թրքացումն ու ստեղծել ուժեղ, առաջադեմ, ժողովրդավար Հայաստան։ Այս ամենի համար, նրա խոսքով, պետք է հեռացնել ներկայիս իշխանությանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։