https://arm.sputniknews.ru/20220521/gazprvomy-hastatel-e-vor-dadarecnum-e-gazi-matakararumy-finnakan-gasum-in-42312918.html
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցնում է գազի մատակարարումը ֆիննական Gasum-ին
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցնում է գազի մատակարարումը ֆիննական Gasum-ին
Sputnik Արմենիա
«Գազպրոմ էքսպորտը» ռուբլով վճարելու մասին Gasum-ին նախազգուշացրել էր դեռ ապրիլին, սակայն ֆիննական ընկերությունը չէր ընդունել նոր պայմանները։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T14:16+0400
2022-05-21T14:16+0400
2022-05-21T14:55+0400
գազ
«գազպրոմ»
ռուբլի
ֆինլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392493_0:179:3072:1907_1920x0_80_0_0_11929bdfc23c16483b2335b146a96492.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ֆիննական Gasum-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 2021 թվականին ընկերությունը Gasum-ին 1.49 մլրդ խմ գազ է մատակարարել, ինչը Ֆինլանդիայում գազի ծավալների ընդհանուր սպառման 2/3-րդն է։Ապրիլին «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ին ծանուցել էր, որ պայմանագրով համաձայնեցված վճարումներն ապագայում պետք է իրականացվեն ռուբլով և ոչ եվրոյով։ Սակայն Gasum-ը չէր ընդունել ռուսական ընկերության առաջարկը։ Եվ քանի որ էական տարաձայնություններ ուներ պայմանագրի նաև այլ պահանջների հետ կապված, Gasum-ը որոշել է պայմանագրի կատարման հարցով արբիտրաժային դատարան դիմել։Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Շանտաժ չէ, պատասխան է. Կրեմլը` գազը ռուբլով վաճառելու մասինՆոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»:
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33392493_177:0:2908:2048_1920x0_80_0_0_c416a3ec8bcf51efd77c6d4c39b8333a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, «գազպրոմ», ռուբլի, ֆինլանդիա
գազ, «գազպրոմ», ռուբլի, ֆինլանդիա
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցնում է գազի մատակարարումը ֆիննական Gasum-ին
14:16 21.05.2022 (Թարմացված է: 14:55 21.05.2022) «Գազպրոմ էքսպորտը» ռուբլով վճարելու մասին Gasum-ին նախազգուշացրել էր դեռ ապրիլին, սակայն ֆիննական ընկերությունը չէր ընդունել նոր պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ֆիննական Gasum-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2021 թվականին ընկերությունը Gasum-ին 1.49 մլրդ խմ գազ է մատակարարել, ինչը Ֆինլանդիայում գազի ծավալների ընդհանուր սպառման 2/3-րդն է։
Ընկերությունը նշում է նաև, որ մայիսի 20-ին` աշխատանքային օրվա ավարտի դրությամբ, «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ից ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումներ չի ստացել, ինչը պետք է արվեր համաձայն ՌԴ նախագահի 2022 թվականի մարտի 31-ի №172 հրամանագրի։
Ապրիլին «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ին ծանուցել էր, որ պայմանագրով համաձայնեցված վճարումներն ապագայում պետք է իրականացվեն ռուբլով և ոչ եվրոյով։ Սակայն Gasum-ը չէր ընդունել ռուսական ընկերության առաջարկը։ Եվ քանի որ էական տարաձայնություններ ուներ պայմանագրի նաև այլ պահանջների հետ կապված, Gasum-ը որոշել է պայմանագրի կատարման հարցով արբիտրաժային դատարան դիմել։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»: