https://arm.sputniknews.ru/20220521/erevanbaqu-erkkhvosutjann-amnn-patrast-e-ognel-naev-vorpes-eahk-mkh-hamanakhagah-petdep-42311664.html
Երևան-Բաքու երկխոսությանն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Պետդեպ
Երևան-Բաքու երկխոսությանն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Պետդեպ
Sputnik Արմենիա
Պետդեպարտամենտում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանմանը»։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T13:35+0400
2022-05-21T13:35+0400
2022-05-21T13:54+0400
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
բրյուսել
ամն
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36590652_0:84:1600:984_1920x0_80_0_0_f0f638966f7c48d23da0cb0d1d29889b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` պատասխանելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին հարցին։Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանմանը»։Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղ նախաձեռնությանը։«Մենք այստեղ ենք այդ գործընթացին աջակցելու համար։ Մենք առաջվա պես պատրաստ ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին այս պայմաններում նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,- հավելել է նա։Անդրադառնալով Հայաստանում բողոքի ակցիաներին` Փրայսը հորդորել է ընդդիմությանը խաղաղ կերպով արտահայտել սեփական տեսակետները, իսկ իշխանությանը` դրսևորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, հարգել Հայաստանում օրենքի և ժողովրդավարության գերակայությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից.ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
բրյուսել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36590652_89:0:1512:1067_1920x0_80_0_0_40936864020cff254b09588e211c6cff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, ամն, եահկ մինսկի խումբ
իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, ամն, եահկ մինսկի խումբ
Երևան-Բաքու երկխոսությանն ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Պետդեպ
13:35 21.05.2022 (Թարմացված է: 13:54 21.05.2022) Պետդեպարտամենտում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանմանը»։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –
Sputnik. Վաշինգտոնը ողջունում է
Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` պատասխանելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին հարցին։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանմանը»։
«Կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը, ակտիվացնել դիվանագիտական շփումները անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` նպատակ ունենալով համապարփակ լուծումներ գտնել ԼՂՀ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված, կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով»,- ասել է Փրայսը։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղ նախաձեռնությանը։
«Մենք այստեղ ենք այդ գործընթացին աջակցելու համար։ Մենք առաջվա պես պատրաստ ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին այս պայմաններում նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,- հավելել է նա։
Անդրադառնալով Հայաստանում բողոքի ակցիաներին` Փրայսը հորդորել է ընդդիմությանը խաղաղ կերպով արտահայտել սեփական տեսակետները, իսկ իշխանությանը` դրսևորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, հարգել Հայաստանում օրենքի և ժողովրդավարության գերակայությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։