https://arm.sputniknews.ru/20220521/brjuselum-erakvoghm-handipmany-voreve-pastatghti-stvoragrum-chi-nakhatesvum-hh-pvokhvarchapet-42309607.html
Բրյուսելում եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. ՀՀ ԱԽՔ
Բրյուսելում եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. ՀՀ ԱԽՔ
Sputnik Արմենիա
Ամենայն հավանականությամբ` կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն: 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T11:47+0400
2022-05-21T11:47+0400
2022-05-21T12:35+0400
մհեր գրիգորյան
նիկոլ փաշինյան
շառլ միշել
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634583_0:90:1600:991_1920x0_80_0_0_18b2055cebf06c5145e1f8a86e63fadb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նա նշել է, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգում են հարաբերությունների կարգավորման կամ, այսպես կոչված, խաղաղության բանակցությունների մեկնարկի համար Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած կետերը։Գրիգորյանի խոսքով` օրակարգում ներառված է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր:ՀՀ ԱԽՔ–ը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից.ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634583_58:0:1481:1067_1920x0_80_0_0_70617dbc931ea11477abdb7dc93f3764.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, նիկոլ փաշինյան, շառլ միշել, բրյուսել
մհեր գրիգորյան, նիկոլ փաշինյան, շառլ միշել, բրյուսել
Բրյուսելում եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. ՀՀ ԱԽՔ
11:47 21.05.2022 (Թարմացված է: 12:35 21.05.2022) Ամենայն հավանականությամբ` կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
«Արմենպրեսի» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետների համանախագահությամբ, և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով»,–ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգում են հարաբերությունների կարգավորման կամ, այսպես կոչված, խաղաղության բանակցությունների մեկնարկի համար Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած կետերը։
Գրիգորյանի խոսքով` օրակարգում ներառված է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր:
ՀՀ ԱԽՔ–ը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։