https://arm.sputniknews.ru/20220521/ajs-iravitshaki-pataskhanatvutjunn-inchvor-chapvov-krum-eq-naev-duq-saghateljany-viktvorinin-42324811.html
Այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դուք. Սաղաթելյանը` Վիկտորինին
Այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դուք. Սաղաթելյանը` Վիկտորինին
Sputnik Արմենիա
Նա նշեց, որ Հայաստանում պետք է վերանա ատելության խոսքը, սակայն դա պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։ 21.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-21T22:00+0400
2022-05-21T22:00+0400
2022-05-22T10:49+0400
ֆրանսիայի հրապարակ
իշխան սաղաթելյան
ընդդիմություն
դիմադրություն շարժում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42323647_0:0:1600:901_1920x0_80_0_0_00cfdab494ff5c4c5507568f74657574.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորնի` Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ հայտարարությանը։Դեսպանն ասել է, որ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որոնք օգտագործվում են Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ ինքը նույնպես ցնցված է Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից։Նա շեշտեց` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, այդ ամենը պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։ Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
ֆրանսիայի հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42323647_148:0:1571:1067_1920x0_80_0_0_e8dfa7899228064d2c4c1f626754ac4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիայի հրապարակ, իշխան սաղաթելյան, ընդդիմություն, դիմադրություն շարժում, հայաստան
ֆրանսիայի հրապարակ, իշխան սաղաթելյան, ընդդիմություն, դիմադրություն շարժում, հայաստան
Այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դուք. Սաղաթելյանը` Վիկտորինին
22:00 21.05.2022 (Թարմացված է: 10:49 22.05.2022) Նա նշեց, որ Հայաստանում պետք է վերանա ատելության խոսքը, սակայն դա պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորնի` Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ հայտարարությանը։
Դեսպանն ասել է, որ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որոնք օգտագործվում են Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։
Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ ինքը նույնպես ցնցված է Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից։
«Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը կոնկրետ հասցեատեր ունի` անունը Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում ասում էր «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», ընտրարշավի ժամանակ էլ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից ու ասում էր, որ ընդդիմադիրներին «կբռնի ու կշինի», տիկին Վիկտորի՛ն, ձեզանից ոչ մեկը ձայն չէր հանում։ Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դո՛ւք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա շեշտեց` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, այդ ամենը պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։ Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։