https://arm.sputniknews.ru/20220520/ynddimutjuny-petq-e-haskana-vor-lurj-hakarakvord-uni-khachatur-almazjan-42283781.html
Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի. մտավորականներ
Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի. մտավորականներ
Sputnik Արմենիա
Մտավորականներն իրենց կարծիքն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և «հարևանների» հետ խաղաղ օրակարգի մասին։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T15:42+0400
2022-05-20T15:42+0400
2022-05-20T16:55+0400
ընդդիմություն
ասուլիս
մտավորական
դավիթ մաթևոսյան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41511339_0:112:1600:1012_1920x0_80_0_0_4fd5b63bb08c2d34b6cb94c607709f29.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի ի դեմս իշխանության կողմնակիցների։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց պրոդյուսեր, Almazian Sympony նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը։Ըստ նրա` Հայաստանում այժմ ընդդիմության ու իշխանության հռետորաբանությունը համընկնում են, ու գործելաոճն էլ գրեթե չի տարբերվում։Նա կարծում է, որ երիտասարդներին պետք է միավորել ոչ թե լոզունգների, այլ գաղափարների շուրջ։ Ընդդիմությունը պետք է հայտնի վարչապետի թեկնածուի անունն ու իր հստակ ծրագիրը, որպեսզի հավատ ներշնչի։ Իսկ հասարակությունը պետք է ընտրություն կատարի ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի, այլ հանուն։Իր հերթին ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը կարծում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը իրար շատ հարմար են ու կատարում են իրենց թելադրված արտաքին սցենարի իրականացումը։ Նրա կարծիքով` ներքին քաղաքական պայքարը բեմադրված է, այդ պատճառով էլ հասարակության շրջանում ճգնաժամ է։Մաթևոսյանը նաև նշեց, որ դեմ է իշանությունների` Թուրքիայի հետ հարևանական հարաբերությունների հաստատմանն՝ առանց Ցեղասպանության ճանաչման։ Ըստ նրա` հակառակ դեպքում տարածաշրջանում լինելու է պայթյունավտանգ միջավայր։ Մտավորականը պնդում է, որ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը իրական չէ, քանզի Ադրբեջանը նման նպատակ չունի։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41511339_176:0:1600:1068_1920x0_80_0_0_555b6cfb073198b7c914c1c175f02b08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, ասուլիս, մտավորական, դավիթ մաթևոսյան, բողոքի ակցիա
ընդդիմություն, ասուլիս, մտավորական, դավիթ մաթևոսյան, բողոքի ակցիա
Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի. մտավորականներ
15:42 20.05.2022 (Թարմացված է: 16:55 20.05.2022) Մտավորականներն իրենց կարծիքն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և «հարևանների» հետ խաղաղ օրակարգի մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը պետք է հասկանա, որ լուրջ հակառակորդ ունի ի դեմս իշխանության կողմնակիցների։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց պրոդյուսեր, Almazian Sympony նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը։
Ըստ նրա`
Հայաստանում այժմ ընդդիմության ու իշխանության հռետորաբանությունը համընկնում են, ու գործելաոճն էլ գրեթե չի տարբերվում։
Նա կարծում է, որ երիտասարդներին պետք է միավորել ոչ թե լոզունգների, այլ գաղափարների շուրջ։ Ընդդիմությունը պետք է հայտնի վարչապետի թեկնածուի անունն ու իր հստակ ծրագիրը, որպեսզի հավատ ներշնչի։ Իսկ հասարակությունը պետք է ընտրություն կատարի ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի, այլ հանուն։
«Լուրջ նշան է այն, որ պատերազմում պարտված իշխանությունը վերընտրվեց։ Կարելի է ենթադրել, որ ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործվել, փող են բաժանել, բայց հազարավոր մարդիկ սրտով քվեարկել են։ Հետևապես` ընդդիմությունը պետք է պայքարի չեզոք ընտրազանգվածի համար»,- ասաց ջութակահարը։
Իր հերթին ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը կարծում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը իրար շատ հարմար են ու կատարում են իրենց թելադրված արտաքին սցենարի իրականացումը։ Նրա կարծիքով` ներքին քաղաքական պայքարը բեմադրված է, այդ պատճառով էլ հասարակության շրջանում ճգնաժամ է։
Մաթևոսյանը նաև նշեց, որ դեմ է իշանությունների` Թուրքիայի հետ հարևանական հարաբերությունների հաստատմանն՝ առանց Ցեղասպանության ճանաչման։ Ըստ նրա` հակառակ դեպքում տարածաշրջանում լինելու է պայթյունավտանգ միջավայր։ Մտավորականը պնդում է, որ Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը իրական չէ, քանզի Ադրբեջանը նման նպատակ չունի։
«Մենք աշխարհաքաղաքական ծանր ճգնաժամում ենք հայտնվել, ու այս օրակարգն ընդամենը դրա լուծումը փնտրելու գործիքներից մեկն է։ Սա վերջնարդյունք չէ, և ես չեմ հավատում, որ մենք ռեալ խաղաղության ենք հասնելու»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։