00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական «պարանոցն» ամենախնդրահարույց հատվածն է ԵԱՏՄ-ի լոգիստիկայի համար. ԵՏՀ նախարար

© Sputnik / Vladimir TrefilovՄաքսատ Մամիտկանով
Մաքսատ Մամիտկանով - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Մաքսատ Մամիտկանով
Բաժանորդագրվել
Տեխնոլոգիական նորամուծությունները թույլ կտան, որ Հայաստանն ավելի ակտիվ առևտուր անի ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքների ներդրումը թույլ կտան հեշտացնել Հայաստանից ապրանքների տեղափոխումը: Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովը։
Նրա խոսքով՝ վրացական «պարանոցը» ԵԱՏՄ-ի ամենախնդրահարույց հատվածն է, քանի որ Վրաստանի սահմանապահները զննում են Հայաստանից Վրաստան ու Ռուսաստան մեկնող բեռնատարները, ինչը լրացուցիչ հերթեր է ստեղծում և զգալիորեն դանդաղեցնում լոգիստիկան:
Սակայն ակնկալվում է, որ մի քանի ամիս անց իրավիճակը զգալիորեն կբարելավվի։ Նախ՝ «Վերին Լարսի» թողունակության ավելացման շնորհիվ կարագանա մաքսային ստուգումների գործընթացը, իսկ նավիգացիոն կապարակնիքների համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանից ապրանքների տարանցման ավելացմանը։ Այդ համակարգի ներդրման մասին համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներըհավանության են արժանացրել 2021 թվականի դեկտեմբերին, փաստաթուղթը կվավերացվի մինչև 2022 թվականի ավարտը։

«Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փաստացի «կանաչ միջանցք» կստեղծի ԵԱՏՄ երկրների բեռների համար։ Երբ նախագիծը գործարկվի, էլեկտրոնային կապարակնիքով բեռնատարները մաքսային զննում կանցնեն թվային տարբերակով։ Մաքսակետերի արդիականացումը տեղեկատվության անհպում ընթերցում կապահովի։ Էլեկտրոնային կապարակնիքների կիրառման նախագծի շնորհիվ մենք ոչ միայն կավելացնենք ապրանքների տեղափոխման թափանցիկությունը ԵԱՏՄ-ի ներքին առևտրում, այլև կօգտագործենք մեր երկրների տարանցիկ ներուժն ու հնարավորությունները»,- նշեց Մամիտկանովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է օգտվեն աշխարհագրական դիրքից, որպեսզի տարանցիկ հնարավորություններն օգտագործեն իրենց տրանսպորտային ու առևտրային ենթակառուցվածքների և ընդհանուր տնտեսության համար շահեկան պայմաններով:
«Մենք նաև փորձում ենք ապահովել այն ապրանքների տարանցումը, որոնք Չինաստանից մեր տարածքով կտեղափոխվեն եվրոպական կամ այլ շուկաներ։ Մեր եվրասիական տարածքը բոլոր հիմքերը տալիս է դրա համար։ Մենք չպետք է բաց թողնենք հնարավորությունը»,- ասաց նախարարը։
ԵԱՏՄ-ում առցանց առևտրի փորձնական նախագիծ է գործարկվել
Ըստ համաձայնագրի՝ անդամ երկրներից յուրաքանչյուրում պետք է ստեղծվի ազգային օպերատոր, որը կկատարի ապրանքների փոխադրման վերահսկողության էլեկտրոնային կապարակնիքների կիրառման խնդիրները։
Նախարարը հայտնեց, որ տնտեսության կայունության բարձրացման միջոցառումները կքննարկվեն եվրասիական համաժողովում, որը տեղի կունենա մայիսի 26-ին Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
ԵԱՏՄ երկրներն օրգանիկայի միասնական շուկա են ստեղծում
Լրահոս
0