https://arm.sputniknews.ru/20220520/vostikannerin-hatkacvel-e-mek-pashtvonajin-drujqachapvov-pargevatrum-42293541.html
Ոստիկաններին հատկացվել է մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում
Ոստիկաններին հատկացվել է մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում
Sputnik Արմենիա
Ոստիկանությունից շեշտում են, որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T17:55+0400
2022-05-20T17:55+0400
2022-05-20T18:01+0400
հհ ոստիկանություն
ոստիկան
պարգևատրում
պարգևավճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41884925_0:67:1600:968_1920x0_80_0_0_58405681adaf3414224a5e67a1e04af7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մայիսին, բացի ամսական պարգևատրումից, ոստիկաններին հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` պարզաբանելով վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները։«Արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283 հազար դրամ, զուտը` 218.1 հազար դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազար դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։Ոստիկանությունից շեշտում են, որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։Պարգևատրումներ տրվել են թե՛ մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե՛ դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։Նշենք, որ մայիսի 17–ին «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է։ Երևանում մոտ մեկ ամիս ընթացող ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ, ոստիկանության շատ ծառայողներ անհամաչափ ուժ են կիրառում ակցիաները ցրելու, մասնակիցներին բերման ենթարկելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41884925_91:0:1514:1067_1920x0_80_0_0_63744b09661eef94a74b508ed00d88a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ոստիկան, պարգևատրում, պարգևավճար
հհ ոստիկանություն, ոստիկան, պարգևատրում, պարգևավճար
Ոստիկաններին հատկացվել է մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում
17:55 20.05.2022 (Թարմացված է: 18:01 20.05.2022) Ոստիկանությունից շեշտում են, որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մայիսին, բացի ամսական պարգևատրումից, ոստիկաններին հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` պարզաբանելով վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները։
«Արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283 հազար դրամ, զուտը` 218.1 հազար դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազար դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան։
Ոստիկանությունից շեշտում են, որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։
Պարգևատրումներ տրվել են թե՛ մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե՛ դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։
2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։
Նշենք, որ մայիսի 17–ին «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ
հայտնեց, որ ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է։ Երևանում մոտ մեկ ամիս ընթացող ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ, ոստիկանության շատ ծառայողներ անհամաչափ ուժ են կիրառում ակցիաները ցրելու, մասնակիցներին բերման ենթարկելու համար։