https://arm.sputniknews.ru/20220520/rusakan-banaky-shutvov-razmavarakan-ats-ner-kstana-shvojgu-42279099.html
Ռուսական բանակը շուտով ռազմավարական ԱԹՍ-ներ կստանա. Շոյգու
Ռուսական բանակը շուտով ռազմավարական ԱԹՍ-ներ կստանա. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ընդհանուր առմամբ արդեն 25 հազար ժամ... 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T14:03+0400
2022-05-20T14:03+0400
2022-05-20T14:05+0400
սերգեյ շոյգու
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35429912_0:169:2773:1729_1920x0_80_0_0_2d7a5a63a806682cc6776b44bcea0135.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուս զինվորականներն ակտիվորեն կիրառում են անօդաչու թռչող սարքերը խնդիրների լայն սպեկտրի լուծման համար, դրանց թռիչքները սկսել են անցկացվել 7 անգամ ավելի հաճախ, քան 10 տարում: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով նախարարության կոլեգիայի նիստում։Մասնավորապես, նախարարի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքերն արդեն 25 հազար ժամ թռել են։Շոյգուն նշել է, որ անօդաչուները հատուկ գործողության ընթացքում օդային հետախուզություն են վարում ու քաղաքային խիտ կառուցապատման պայմաններում ընտրական կետային հարվածներ են հասցնում օբյեկտներին: Ընդ որում, ՌԴ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս հասցնել չի թույլատրվում։«Անօդաչուների օգնությամբ ստացված տեղեկատվությունը սպառողին է փոխանցվում։ Դա զորքերին հնարավորություն է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխություններին և առավելագույնս արդյունավետ գործել», - ավելացրել է նախարարը:ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ կիրառել է «Օրլան-10» հարվածային ԱԹՍ-նԲացի այդ, նրա խոսքով, 2015 թվականից անօդաչու ավիացիան շուրջօրյա վերահսկում է իրավիճակը Սիրիայի գրեթե ողջ տարածքում: Սիրիական գործողության մեկնարկից իրականացվել է ավելի քան 58 հազար թռիչք, ընդ որում՝ թռիչքի ընդհանուր տևողությունը գերազանցել է 377 հազարը:Պաշտպանության նախարարը հայտնել է, որ մոտ ժամանակներս ռազմավարական անօդաչու թռչող սարքեր կհամալրեն ռուսական զորքերը:Նրա խոսքով՝ բանակին ու նավատորմին զինելու համար շարունակում են օպերատիվ նշանակության անօդաչու թռչող սարքերով ժամանակակից համալիրներ մատակարարվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35429912_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e1787d5cc9940e4229091581873882f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
սերգեյ շոյգու, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
Ռուսական բանակը շուտով ռազմավարական ԱԹՍ-ներ կստանա. Շոյգու
14:03 20.05.2022 (Թարմացված է: 14:05 20.05.2022) ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ընդհանուր առմամբ արդեն 25 հազար ժամ թռել են:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուս զինվորականներն ակտիվորեն կիրառում են անօդաչու թռչող սարքերը խնդիրների լայն սպեկտրի լուծման համար, դրանց թռիչքները սկսել են անցկացվել 7 անգամ ավելի հաճախ, քան 10 տարում: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով նախարարության կոլեգիայի նիստում։
«Վերջին 10 տարվա ընթացքում նրանց թռիչքների ինտենսիվությունը 7 անգամ աճել է, տարեկան 23 թռիչք է իրականացվում», - պարզաբանել է Շոյգուն:
Մասնավորապես, նախարարի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքերն արդեն 25 հազար ժամ թռել են։
Շոյգուն նշել է, որ անօդաչուները հատուկ գործողության ընթացքում օդային հետախուզություն են վարում ու քաղաքային խիտ կառուցապատման պայմաններում ընտրական կետային հարվածներ են հասցնում օբյեկտներին: Ընդ որում, ՌԴ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս հասցնել չի թույլատրվում։
«Անօդաչուների օգնությամբ ստացված տեղեկատվությունը սպառողին է փոխանցվում։ Դա զորքերին հնարավորություն է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխություններին և առավելագույնս արդյունավետ գործել», - ավելացրել է նախարարը:
Բացի այդ, նրա խոսքով, 2015 թվականից անօդաչու ավիացիան շուրջօրյա վերահսկում է իրավիճակը Սիրիայի գրեթե ողջ տարածքում: Սիրիական գործողության մեկնարկից իրականացվել է ավելի քան 58 հազար թռիչք, ընդ որում՝ թռիչքի ընդհանուր տևողությունը գերազանցել է 377 հազարը:
Պաշտպանության նախարարը հայտնել է, որ մոտ ժամանակներս ռազմավարական անօդաչու թռչող սարքեր կհամալրեն ռուսական զորքերը:
Շոյգուն նշել է, որ ԱԹՍ-ի կիրառումը թույլ կտա պահպանել թռիչքային կազմը և ռազմամթերքի և ավիատեխնիկայի ռեսուրսի ծախսի նվազեցման հաշվին զգալիորեն կրճատել հետախուզական ու կրակային խնդիրների լուծման ծախսերը:
Նրա խոսքով՝ բանակին ու նավատորմին զինելու համար շարունակում են օպերատիվ նշանակության անօդաչու թռչող սարքերով ժամանակակից համալիրներ մատակարարվել: