https://arm.sputniknews.ru/20220520/rd-otun-vochnchacrel-e-ukrainakan-zhh-i-ardzakman-kajanqn-u-radivolvokatvory-42280788.html
ՌԴ ՕՏՈւ–ն ոչնչացրել է ուկրաինական ԶՀՀ-ի արձակման կայանքն ու ռադիոլոկատորը
ՌԴ ՕՏՈւ–ն ոչնչացրել է ուկրաինական ԶՀՀ-ի արձակման կայանքն ու ռադիոլոկատորը
Sputnik Արմենիա
ՌԴ հրթիռային զորքերը ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ են ոչնչացրել։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T14:35+0400
2022-05-20T14:35+0400
2022-05-20T14:54+0400
ռուսաստան
իգոր կոնաշենկով
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսական ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական «Օսա» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանքն ու Ս-300-ի ռադիոլոկատորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:ՌԴ հրթիռային զորքերը ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ են ոչնչացրել, խոցվել է հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 213 շրջան, 24 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ, ինչպես նաև զինամթերքի 3 պահեստ։Բացի այդ, բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են կառավարման չորս կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 45 շրջան, զինամթերքի և զորքերի 7 պահեստ:Կոնաշենկովի խոսքով` խոցված օբյեկտները գտնվել են ԴԺՀ-ի Բախմուտ, Բերեստովոյե, Սոլեդար, Պոկրովսկոյե, Կոնստանտինովկա ու Մասլյակովկա բնակավայրերում:«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել է ուկրաինական զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 3 կետ և 47 շրջան», - հայտնել է գեներալը:Ուկրաինացի ազգայնականները մանկապարտեզներում և դպրոցներում հենակետեր են դնում. ՌԴ ՊՆԱվիահարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 280 ազգայնականներ, շարքից հանվել է 59 միավոր ռազմական տեխնիկա:«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 172 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 952 անօդաչու թռչող սարք, 314 զենիթահրթիռային համալիր, 3168 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 396 կայանք, 1571 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3039 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», - ամփոփել է Կոնաշենկովը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 86-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իգոր կոնաշենկով, ուկրաինա
ռուսաստան, իգոր կոնաշենկով, ուկրաինա
ՌԴ ՕՏՈւ–ն ոչնչացրել է ուկրաինական ԶՀՀ-ի արձակման կայանքն ու ռադիոլոկատորը
14:35 20.05.2022 (Թարմացված է: 14:54 20.05.2022) ՌԴ հրթիռային զորքերը ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ են ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսական ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական «Օսա» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանքն ու Ս-300-ի ռադիոլոկատորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
««Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրի կայանքը ոչնչացվել է Սևերսկի շրջանում, իսկ ուկրաինական Ս-300 զենիթահրթիռային համալիրի ուղղորդման ռադիոլոկատորը` Խարկովի մարզի Բարվենկովո բնակավայրի շրջանում», - ասել է Կոնաշենկովը:
ՌԴ հրթիռային զորքերը ուկրաինական զորքերի կառավարման 12 կետ են ոչնչացրել, խոցվել է հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 213 շրջան, 24 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ, ինչպես նաև զինամթերքի 3 պահեստ։
Բացի այդ, բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել են կառավարման չորս կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 45 շրջան, զինամթերքի և զորքերի 7 պահեստ:
Կոնաշենկովի խոսքով` խոցված օբյեկտները գտնվել են ԴԺՀ-ի Բախմուտ, Բերեստովոյե, Սոլեդար, Պոկրովսկոյե, Կոնստանտինովկա ու Մասլյակովկա բնակավայրերում:
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել է ուկրաինական զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 3 կետ և 47 շրջան», - հայտնել է գեներալը:
Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 280 ազգայնականներ, շարքից հանվել է 59 միավոր ռազմական տեխնիկա:
«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 172 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 952 անօդաչու թռչող սարք, 314 զենիթահրթիռային համալիր, 3168 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 396 կայանք, 1571 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3039 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», - ամփոփել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 86-րդ օրը։