Պաշտոնական ընդունելությանը զուգահեռ` բողոքի ակցիաներ. օրվա քրոնիկոնը` լուսանկարներով
Պաշտոնական ընդունելությանը զուգահեռ` բողոքի ակցիաներ. օրվա քրոնիկոնը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան ներկայացնում է Լիտվայի՝ Հայաստան ժամանած նախագահի պաշտոնական ընդունելության և նրա դեմ իրականացված բողոքի ակցիանների ամենավառ կադրերը։ 20.05.2022, Sputnik Արմենիա
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-ին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։Նրան այսօր ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մինչ այդ Երևանում վերջին մեկ ամսում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմության առաջնորդները հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։Մայիսի 19-ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ էր առել Լիտվայի նախագահը։Իսկ այսօր ՀՀ նախագահականի մոտ հավաքված ընդդիմության ներկայացուցիչները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային դիմավորեցին սուլոցներով ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։ Նրանք ուզում էին բարձրաստիճան հյուրին տեղեկացնել, որ Փաշինյանը ՀՀ-ում լեգիտիմություն չունի, իսկ ժողովրդավարությունը խորը ճգնաժամի մեջ է։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-ին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։
Նրան այսօր ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մինչ այդ Երևանում վերջին մեկ ամսում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմության առաջնորդները հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։
Մայիսի 19-ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ էր առել Լիտվայի նախագահը։
Իսկ այսօր ՀՀ նախագահականի մոտ հավաքված ընդդիմության ներկայացուցիչները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային դիմավորեցին սուլոցներով ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։ Նրանք ուզում էին բարձրաստիճան հյուրին տեղեկացնել, որ Փաշինյանը ՀՀ-ում լեգիտիմություն չունի, իսկ ժողովրդավարությունը խորը ճգնաժամի մեջ է։