https://arm.sputniknews.ru/20220520/papikjann-ajcelel-e-hjusisajin-sahmanagits-shrjel-martakan-dirqerum-eghel-zvoramaserum-42300544.html
Պապիկյանն այցելել է հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, եղել զորամասերում
Պապիկյանն այցելել է հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, եղել զորամասերում
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T20:06+0400
2022-05-20T20:06+0400
2022-05-20T20:07+0400
սուրեն պապիկյան
դիրքեր
զորամաս
զինվոր
բանակ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42300310_0:34:1025:610_1920x0_80_0_0_d96278cf736711a449ca0e62b146d5e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։Պապիկյանը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում գտնվող և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42300310_20:0:931:683_1920x0_80_0_0_fa42d8080d1965373b11abc7926f24b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, դիրքեր, զորամաս, զինվոր, բանակ, հայաստան
սուրեն պապիկյան, դիրքեր, զորամաս, զինվոր, բանակ, հայաստան
Պապիկյանն այցելել է հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, եղել զորամասերում
20:06 20.05.2022 (Թարմացված է: 20:07 20.05.2022) Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։ Տեղեկությունը
հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։
Պապիկյանը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում գտնվող և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։