00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներդրված սահմանափակումներն իրենց արտացոլումն են գտել ՀՀ տնտեսության մեջ. փոխվարչապետ

© Photo : press office of the Government of RAՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (24 մարտի, 2022թ). Երևան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (24 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
Մհեր Գրիգորյանի խոսքով` Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է և առաջին տեղում է և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալներով։ Ռուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են ՀՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային տնտեսական վերափոխումների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների համատեքստում, որոնք չեն կարող չազդել ԱՊՀ տարածքում տնտեսական կայունության և պետությունների ֆինանսական բարեկեցության վրա։
Նրա խոսքով` հայկական կողմը քաջ ծանոթ է շրջափակման քաղաքականության հետևանքներին։
«Հայաստանի և ԱՊՀ երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է և առաջին տեղում է և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալներով։ Ռուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են մեր երկրում։ Ակնհայտ է, որ ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ։ Սահմանափակող միջոցների ներդրումն արդեն իսկ զգալիորեն ազդում է մեր տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա։ Զգացվում է նաև բացասական ազդեցություն արտահանման վրա և մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատում»,–նշել է Գրիգորյանը։
Արևմուտքը փորձում է խափանել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Նրա խոսքով` նման իրավիճակում պետք է մտածել նաև նոր հնարավորությունների մասին։ Միաժամանակ անհրաժեշտ է ծայրահեղությունների մեջ չընկնել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տնտեսությունների մեկուսացմանը համաշխարհային գործընթացներից։
Անդրադառնալով «ԱՊՀ մասնակից պետությունների միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրմանը, Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ այն փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի:
Նա նաև շեշտել է, որ հայկական կողմը աջակցում է խաղողագործության և գինեգործության հետագա զարգացման համար համագործակցության հայեցակարգի ընդունմանը, որն ուղղված է ներդրումային միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Լրահոս
0