https://arm.sputniknews.ru/20220520/mirzvojany-handipel-e-ispaniaji-u-nvorvegiaji-ir-pashtvonakicneri-het-42295187.html
Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի ու Նորվեգիայի իր պաշտոնակիցների հետ
Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի ու Նորվեգիայի իր պաշտոնակիցների հետ
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարների հանդիպումներում, ըստ ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության, չեն շրջանցվել նաև Արցախի ու տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցերը։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T18:14+0400
2022-05-20T18:14+0400
2022-05-20T19:48+0400
արարատ միրզոյան
նորվեգիա
իսպանիա
նախարար
տարածաշրջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42293265_0:0:1601:901_1920x0_80_0_0_bb969bfc06ba5154210eb9dad643c2aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրինում անցկացվող ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի ու Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:Նախարարների հետ հանդիպումներում, ըստ ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության, չեն շրջանցվել նաև Արցախի ու տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցերը։Մասնավորապես` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։Նշված խնդիրների լուծման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:Պաշտոնակիցների հետ հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգերին առնչվող հարցերին։ Ընդգծվել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը, հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունն ու բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:Ավելի վաղ հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կլինի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
նորվեգիա
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42293265_74:0:1497:1067_1920x0_80_0_0_29db75b3945e9cc06a1e43413ab3decb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, նորվեգիա, իսպանիա, նախարար, տարածաշրջան , արցախ
արարատ միրզոյան, նորվեգիա, իսպանիա, նախարար, տարածաշրջան , արցախ
Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի ու Նորվեգիայի իր պաշտոնակիցների հետ
18:14 20.05.2022 (Թարմացված է: 19:48 20.05.2022) ԱԳ նախարարների հանդիպումներում, ըստ ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության, չեն շրջանցվել նաև Արցախի ու տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրինում անցկացվող ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել
Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի ու Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:
Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:
Նախարարների հետ հանդիպումներում, ըստ ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության, չեն շրջանցվել նաև Արցախի ու տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցերը։
Մասնավորապես` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։
Նշված խնդիրների լուծման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:
Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Պաշտոնակիցների հետ հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգերին առնչվող հարցերին։ Ընդգծվել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը, հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունն ու բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:
Ավելի վաղ
հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կլինի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: