00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը․ նախագահ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի նախագահն ընդունել է Լիտվայի նախագահին։
Հայաստանի նախագահն ընդունել է Լիտվայի նախագահին։ - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Հայաստանի նախագահն ընդունել է Լիտվայի նախագահին։
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Լիտվայի նախագահները երկկողմ հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերմանը, ինչպես նաև Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին անցմանը։ Այս մասին Երևանում հայտարարեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում։

«1991-ին Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այդ ժամանակվանից մինչ օրս մենք աջակցել ենք ձեր ջանքերին։ Ողջունում եմ Հայաստանի կառավարության ջանքերը՝ հատկապես արդարադատության համակարգում։ Մենք ցանկանում ենք, որ դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որը կհանգեցնի ձեր սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- հայտարարեց Նաուսեդան։

Լիտվայի նախագահն ասաց, որ առավոտյան հնարավորություն է ունեցել ծաղիկներ դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ու ընդգծեց՝ նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հարատև խաղաղություն հիմնելու՝ Հայաստանի ջանքերը և ասաց՝ Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են։
«Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասաց ՀՀ նախագահը։
© Sputnik / Asatur YesayantsԼիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր կնոջ հետ Երևանում է։
Президент Литвы Гитанас Науседа на встрече с президентом Ваагном Хачатуряном в рамках официального визита в Армению (20 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր կնոջ հետ Երևանում է։
Նրա խոսքով՝ վերահաստատվել է միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին։
«Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնողական էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները»,- ասաց Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Լիտվայի նախագահը երկօրյա այցով Հայաստան է ժամանակ մայիսի 19-ին իր տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Երեկ երեկոյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ այս այցին կանգ է առել Լիտվայի նախագահը։ Շարժման մասնակիցները դրա նախորդ օրը Լիտվայի նախագահին հանդիպման առաջարկ էին արել բաց նամակով։
Լրահոս
0