00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարության ծրագիրը իբր սոցիալական է, բայց իրականում աջակցում է օլիգարխներին. Պարսյան

Պարսյան. Կառավարության ծրագիրը թղթի վրա սոցիալական է, բայց իրականում աջակցում է օլիգարխներին
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության նախաձեռնությանը, որն առնչվում է թոշակառուներին։
Սա կենտրոնական բանկի լոբբինգով իրականացվող հերթական ծրագիրն է, որի նպատակը թղթի վրա սոցիալական է, բայց իրականության մեջ կոչված է աջակցելու բանկային հատվածին և մանրածախ առևտրի ոլորտի օլիգարխներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նշենք, որ երեկ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը, հայտարարեց, որ բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
«Առհասարակ անկանխիկ գործարքները Հայաստանի տնտեսության մեջ պետք է շատացնել, կառավարությունը, ԿԲ–ն պետք է քայլեր իրականացնեն այդ ուղղությամբ, որոնք սակայն չպետք է լինեն ի հաշիվ թոշակառուների և ի նպաստ բանկային համակարգի և մանրածախ առևտրի օլիգարխների։ Այս համակարգի գործարկումը պետությանը կարժենա 5,66 միլիարդ դրամ։
ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը
Եթե սուպերմարկետը, դիցուք, ունենալու է 56 միլիարդ դրամի շրջանառության աճ, որին նպաստել է կառավարության սուբսիդավորման այս մեխանիզմը, ապա այդ շրջանառությունը տեղի է ունենալու բանկի միջոցով։ Կոնկրետ թոշակառուի հաշվեհամարին նստող գումարը նույնպես ծախսվելու է բանկի միջոցով այս կամ այն սուպերմարկետում»,– մանրամասնեց տնտեսագետը։
Պարսյանի գնահատմամբ` սույն համակարգի գործարկման պարագայում մենք կունենանք ավելի մեծ կենտրոնացում մանրածախ առևտրի ու բանկային ծառայությունների մասով, ինչը չի տանի շուկայում մրցակցության բարելավմանն ու խթանմանը։
«Եթե կառավարությունը ցանկանում է խրախուսել անկանխիկ եղանակն ու օգնել թոշակառուներին, ապա ես կառաջարկեի այլ տարբերակ։ Կառավարությունը կարող էր այդ ծրագրի համար նախատեսված 5,66 միլիարդ դրամը բաշխել թոշակառուների միջև` բարձրացնելով կենսաթոշակի չափը, իսկ բանկերին և խոշոր սուպերմարկետներին կոչ աներ, որպեսզի իրենք 5 տոկոսի չափով հետվճար կատարեին իրենց քարտապաններին, թոշակառուներին։ Սա կլիներ արդար և տրամաբանված, մինչդեռ ստացվում է այնպես, որ պետությունը սուբսիդավորում է այս կամ այն բանկի կամ խոշոր սեփականատիրոջ առևտրի շրջանառության աճը թոշակառուներին աջակցելու անվան տակ»,– ասաց տնտեսագետը։
Մեր երկրի «բրենդը ժողովրդավարությունն է», բայց աշխատավարձերը և թոշակները շատ խղճուկ են ախր
Պարսյանի պնդմամբ`անընդունելի է, երբ նման ծրագիրն իրականացնում է քաղաքացիների հարկերով սնվող կառավարությունը, մինդեռ այն պետք է հեռու մնա նման ծայրահեղ լիբերալ մոտեցումներից։
Հիշեցնենք` ծրագրի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 13-ի նիստում` նշելով, որ այն առաջիկայում կհաստատվի։ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։
Լրահոս
0