00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն պետք է դրական պատասխան տա Ադրբեջանի խաղաղ նախաձեռնություններին. Չավուշօղլու

© AP Photo / Fatih AktasՄևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2022
Բաժանորդագրվել
Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահ է` Երևանը պետք է դրական պատասխան տա Բաքվի խաղաղ նախաձեռնություններին։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում` պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։

«Մենք մշտապես հորդորում և խրախուսում ենք Հայաստանին արձագանքել այդ բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում են գործադրում երկրի ներսում` արմատականները, և սփյուռքը՝ արտասահմանից։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինկենին (ԱՄՆ պետքարտուղար), այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այդ ուղղությամբ։ Մեր վերջին հանդիպմանը ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ձգտումը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից Հայաստանին առաջարկվել է խաղաղության համապարփակ համաձայնագիր կնքել։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանն իր հերթին աջակցում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից.
1.
Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
2.
Միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն։
3.
Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ–ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից։
4.
Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
5.
Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
Լրահոս
0