https://arm.sputniknews.ru/20220520/hajastanci-ev-arcakhci-bazhanumy-keghts-u-tsajrahegh-vtangavvor--e-hh-i-ev-arcakhi-miper-42299465.html
«Հայաստանցի» և «արցախցի» բաժանումը կեղծ ու ծայրահեղ վտանգավոր է. ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ–եր
«Հայաստանցի» և «արցախցի» բաժանումը կեղծ ու ծայրահեղ վտանգավոր է. ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ–եր
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T19:42+0400
2022-05-20T19:42+0400
2022-05-20T19:43+0400
հհ միպ
արցախ
հայաստան
քրիստինե գրիգորյան
գեղամ ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/06/39439135_0:182:2048:1334_1920x0_80_0_0_850f2e2ddfb2b8010560ef5eefc38573.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Քրիստինե Գրիգորյանը և Գեղամ Ստեփանյանը խստորեն դատապարտում են «հայաստանցի» և «արցախցի» վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։Տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ՄԻՊ–երը Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին կոչ են անում մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի» իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։Գրիգորյանն ու Ստեփանյանը ընդգծում են, որ համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/06/39439135_38:0:1859:1366_1920x0_80_0_0_68da5eafa7ce52fa6f36dcd33a6cdbf9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, արցախ, հայաստան, քրիստինե գրիգորյան, գեղամ ստեփանյան
հհ միպ, արցախ, հայաստան, քրիստինե գրիգորյան, գեղամ ստեփանյան
«Հայաստանցի» և «արցախցի» բաժանումը կեղծ ու ծայրահեղ վտանգավոր է. ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ–եր
19:42 20.05.2022 (Թարմացված է: 19:43 20.05.2022) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Քրիստինե Գրիգորյանը և Գեղամ Ստեփանյանը խստորեն
դատապարտում են «հայաստանցի» և «արցախցի» վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։
Տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։
«Իրենց տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար քաղաքական դերակատարների կողմից մեր հայրենակիցների արցախցի լինելու հանգամանքի միտումնավոր օգտագործումը բևեռացված հանրային խոսույթում «առիթ» է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքների, անընդունելի բառապաշարի և ատելության խոսքի տարածման համար»,–նշվում է հայտարարության մեջ :
ՄԻՊ–երը Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին կոչ են անում մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի» իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։
«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։
Գրիգորյանն ու Ստեփանյանը ընդգծում են, որ համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են: