https://arm.sputniknews.ru/20220520/eatm-erkrnern-organikaji-miasnakan-shuka-en-steghtsum-42281466.html
ԵԱՏՄ երկրներն օրգանիկայի միասնական շուկա են ստեղծում
ԵԱՏՄ երկրներն օրգանիկայի միասնական շուկա են ստեղծում
Sputnik Արմենիա
Բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ 2023 – 2025թթ համար ստանդարտացման ծրագիրը, ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի... 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T14:58+0400
2022-05-20T14:58+0400
2022-05-20T15:04+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
օրգանական գինի
սննդամթերք
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/43/21494346_416:0:3749:1875_1920x0_80_0_0_d0b21bc9ec2d803b0f6a876e337fea51.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունները խորացնում են տարածաշրջանային ինտեգրումը և ակտիվ աշխատանք են սկսել միության տարածքում օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ: Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Օրգանական արտադրության արտադրանք» ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ) առաջին առկա նիստը: Դրան մասնակցել են ԵԱՏՄ բոլոր երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է «Ռոսկաչեստվոյի» մամուլի ծառայությունը։Նիստը վարում էր «Ռոսկաչեստվոյի» ղեկավար, ՄՏԿ նախագահ Մաքսիմ Պրոտասովը։ Ողջույնի խոսք ասացին մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:Վերլուծություն արվել է. Գլազևը` ԵԱՏՄ–ի և Չինաստանի միասնական արժույթի հեռանկարների մասինԱմբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ երկրների տարածքում, օրգանիկայի նկատմամբ հետաքրքրության աճ է արձանագրվում։ Բայց կա մի խնդիր․ տարբեր երկրներում տարբեր պահանջներ են ներկայացնում օրգանական արտադրանքի նկատմամբ։Ուստի ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետությունում իր օրգանական արտադրանքը կա։ Կա նաև տերմինաբանական շփոթություն․ եթե Ռուսաստանում, ըստ օրենքի, օրգանական ապրանքների նշման համար օգտագործվող գրությունները կարող են պարունակել «օրգանական» բառը (միայն ռուսերեն լեզվով), ինչպես նաև դրա հապավումները կամ ածանցյալ բառերը, ապա մի շարք երկրներում «օրգանական» մակնշմանը հավասար օգտագործվում են «էկո» և «բիո» եզրույթները։Ինչպես կարգավորել դրամի և ԵԱՏՄ այլ արժույթների հետ ռուբլու ուղիղ գնանշումները. պարզաբանումԴա ցույց է տալիս օրգանական արտադրանքի նկատմամբ երկրների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Օրգանիկայի շրջանառության միասնական միջազգային ստանդարտների և կանոնների ընդունումը, ԵԱՏՄ տարածքում դրանց ճանաչումը թույլ կտան ապահովել միության երկրների ավելի մեծ ինտեգրումն ու համախմբվածությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/43/21494346_832:0:3332:1875_1920x0_80_0_0_4ecb864bb3b1de5cc02f23319916db67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), օրգանական գինի, սննդամթերք, հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), օրգանական գինի, սննդամթերք, հայաստան և եատմ
ԵԱՏՄ երկրներն օրգանիկայի միասնական շուկա են ստեղծում
14:58 20.05.2022 (Թարմացված է: 15:04 20.05.2022) Բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ 2023 – 2025թթ համար ստանդարտացման ծրագիրը, ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագիծը, շուկայի պաշտպանությունը կեղծ էկոլոգիական արտադրանքից, ԵԱՏՄ տարածքում օրգանիկայի ընդհանուր շուկայի ձևավորումը:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունները խորացնում են տարածաշրջանային ինտեգրումը և ակտիվ աշխատանք են սկսել միության տարածքում օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ: Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Օրգանական արտադրության արտադրանք» ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ) առաջին առկա նիստը: Դրան մասնակցել են ԵԱՏՄ բոլոր երկրների՝ Ռուսաստանի Դաշնության,
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է «Ռոսկաչեստվոյի» մամուլի ծառայությունը։
Նիստը վարում էր «Ռոսկաչեստվոյի» ղեկավար, ՄՏԿ նախագահ Մաքսիմ Պրոտասովը։ Ողջույնի խոսք ասացին մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ երկրների տարածքում, օրգանիկայի նկատմամբ հետաքրքրության աճ է արձանագրվում։ Բայց կա մի խնդիր․ տարբեր երկրներում տարբեր պահանջներ են ներկայացնում օրգանական արտադրանքի նկատմամբ։
«ԱՊՀ պետությունների մեծ մասն ունի գյուղատնտեսական նշանակության զգալի տարածքներ, որոնք պիտանի են օրգանական գյուղատնտեսության համար, և դա ներքին շուկայի պահանջների բավարարման հնարավորություն է տալիս: Սակայն ակնհայտ է, որ օրգանական արտադրանքի արտադրության և շրջանառության ոլորտում պետություններում նորմատիվ-իրավական բազաները տարբեր են։ Դա հանգեցնում է նաև օրգանական արտադրանքի հանդեպ ներկայացվող պահանջների, օրգանիկ արտադրանքի ընկալման, մակնշման և համապատասխանության գնահատման ընթացակարգերի տարբերության»,-ասել է Անտոն Շալաևը:
Ուստի ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետությունում իր օրգանական արտադրանքը կա։ Կա նաև տերմինաբանական շփոթություն․ եթե Ռուսաստանում, ըստ օրենքի, օրգանական ապրանքների նշման համար օգտագործվող գրությունները կարող են պարունակել «օրգանական» բառը (միայն ռուսերեն լեզվով), ինչպես նաև դրա հապավումները կամ ածանցյալ բառերը, ապա մի շարք երկրներում «օրգանական» մակնշմանը հավասար օգտագործվում են «էկո» և «բիո» եզրույթները։
Դա ցույց է տալիս օրգանական արտադրանքի նկատմամբ երկրների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Օրգանիկայի շրջանառության միասնական միջազգային ստանդարտների և կանոնների ընդունումը, ԵԱՏՄ տարածքում դրանց ճանաչումը թույլ կտան ապահովել միության երկրների ավելի մեծ ինտեգրումն ու համախմբվածությունը: