https://arm.sputniknews.ru/20220520/dimadrutjun-sharzhumn-ajsor-hanrahavaq-chi-anckacni-saghateljann-asac-inchu-42295964.html
«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի. Սաղաթելյանն ասաց` ինչու
«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի. Սաղաթելյանն ասաց` ինչու
Sputnik Արմենիա
Սաղաթելյանը կարևորեց ընդդիմության վաղվա հավաքը մայիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T18:29+0400
2022-05-20T18:29+0400
2022-05-20T20:03+0400
իշխան սաղաթելյան
դիմադրություն շարժում
ընդդիմություն
հանրահավաք
անձրև
նիկոլ փաշինյան
բրյուսել
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/13/42257728_0:73:1470:900_1920x0_80_0_0_dff8f08be02e01be3fc9188307c234e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի եղանակի պատճառով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։Նրա խոսքով` բոլորը պետք է իմանան, որ Փաշինյանն այլևս ժողովրդի կողմից մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել, առավել ևս` ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ ստորագրել։Հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նշվել է, որ նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/13/42257728_87:0:1383:972_1920x0_80_0_0_4b35158635095a3488418d212bfc15af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, ընդդիմություն, հանրահավաք, անձրև, նիկոլ փաշինյան, բրյուսել, իլհամ ալիև
իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում, ընդդիմություն, հանրահավաք, անձրև, նիկոլ փաշինյան, բրյուսել, իլհամ ալիև
«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի. Սաղաթելյանն ասաց` ինչու
18:29 20.05.2022 (Թարմացված է: 20:03 20.05.2022) Սաղաթելյանը կարևորեց ընդդիմության վաղվա հավաքը մայիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի եղանակի պատճառով։ Տեղեկությունը
«Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը վաղը մեկնելու է Բրյուսել` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու։ Հետևաբար, շատ կարևոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը` 18.00-ին Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` բոլորը պետք է իմանան, որ Փաշինյանն այլևս ժողովրդի կողմից մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել, առավել ևս` ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ ստորագրել։
Հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նշվել է, որ նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։