https://arm.sputniknews.ru/20220520/dimadrutjun-sharzhman-andamnery-sulvocnervov-dimavvorecin-litvaji-nakhagahin-42265684.html
«Դիմադրության» անդամները Լիտվայի նախագահին դիմավորեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկելով
«Դիմադրության» անդամները Լիտվայի նախագահին դիմավորեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկելով
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T10:41+0400
2022-05-20T10:41+0400
2022-05-20T14:35+0400
տեսանյութեր
տեսանյութ
դիմադրություն շարժում
ընդդիմություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42266427_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3991061b6ef3ba295da254fd0c8cbcbb.jpg
ՀՀ նախագահի նստավայրի մոտ հասած «Դիմադրություն» շարժման անդամները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային սուլոցներով, «Դավաճա՛ն» ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով դիմավորեցին։Շարժման անդամները ձեռքներին հայերեն և անգլերեն պաստառներ ունեն` «RIP Democracy», «Silence is a crime» (Լռությունը հանցանք է), Ո՛չ բռնապետությանը»։Այնտեղ նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են գտնվում։Հայտնել ենք, որ մայիսի 19–ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/14/42266427_201:0:1641:1080_1920x0_80_0_0_29b6153969fff57216cade8c828b9a71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, դիմադրություն շարժում, ընդդիմություն, հայաստան
տեսանյութեր, տեսանյութ, видео, դիմադրություն շարժում, ընդդիմություն, հայաստան
«Դիմադրության» անդամները Լիտվայի նախագահին դիմավորեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկելով
10:41 20.05.2022 (Թարմացված է: 14:35 20.05.2022) Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը։
ՀՀ նախագահի նստավայրի մոտ հասած «Դիմադրություն» շարժման անդամները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային սուլոցներով, «Դավաճա՛ն» ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով դիմավորեցին։
Շարժման անդամները ձեռքներին հայերեն և անգլերեն պաստառներ ունեն` «RIP Democracy», «Silence is a crime» (Լռությունը հանցանք է), Ո՛չ բռնապետությանը»։
Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը, երթևեկությունը կաթվածահար է։
Այնտեղ նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են գտնվում։
Հայտնել ենք, որ մայիսի 19–ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։
Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ
հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։