https://arm.sputniknews.ru/20220519/verlutsutjun-arvel-e-glazevy-eatmi-ev-chinastani-miasnakan-arzhujti-herankarneri-masin-42242795.html
Վերլուծություն արվել է. Գլազևը` ԵԱՏՄ–ի և Չինաստանի միասնական արժույթի հեռանկարների մասին
Վերլուծություն արվել է. Գլազևը` ԵԱՏՄ–ի և Չինաստանի միասնական արժույթի հեռանկարների մասին
Sputnik Արմենիա
ԵՏՀ նախարարը կարծում է, որ միասնական արժույթի համար առավել օպտիմալ ձևաչափ կլիներ թվայինը, բայց փողի և ապրանքների իրական ապահովմամբ։ 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T16:29+0400
2022-05-19T16:29+0400
2022-05-19T18:18+0400
միասնական արժույթ
սերգեյ գլազև
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/893/61/8936148_0:0:2741:1541_1920x0_80_0_0_cd0bf0145eb137598402686c49a2b1d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Եվրասիական միության միասնական արժույթի հարցը քննարկումների օրակարգում ներառված չէ, սակայն վերլուծվում են նրա հնարավոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի գծով նախարար Սերգեյ Գլազևը։Նա նշեց, որ նման արժույթ կարող է գոյություն ունենալ թվային ձևաչափում, սակայն կրիպտոարժույթներից կտարբերվի ապահովմամբ. նախ` ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերի հաշիվներով, երկրորդը` ԵԱՏՄ երկրների (նախևառաջ` Ռուսաստանի և Ղազախստանի) հումքային ապրանքներով։ Գլազևը նշեց նաև, որ միջազգային տերմինաբանությամբ ասած` նոր արժույթներն ավելի նման կլինեն սթեյբլքոիններին։Ինչպես կարգավորել դրամի և ԵԱՏՄ այլ արժույթների հետ ռուբլու ուղիղ գնանշումները. պարզաբանումԹվային առևտրի հարցերը քննարկվում են նաև չինական կողմի հետ, հատկապես այն պատճառով, որ չինական բանկերն արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ մերժում են ռուսական ընկերություններին գործարքների հարցում։Ինչպես պարզաբանել է Գլազևը` թվային ձևաչափը թույլ կտա հետևել երկրներից յուրաքանչյուրում նման արժույթի էմիսիային, որպեսզի այդ երկրներից ոչ մեկը «վերմակն իր կողմ չքաշի»։Նա ընդգծեց` այնուամենայնիվ որևէ գործնական քննարկում ընդհանուր արժույթի ստեղծման վերաբերյալ չի տարվում. բոլոր քննարկումները բացառապես վերլուծական բնույթ են կրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/893/61/8936148_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e8f1cda029632692d8fb9640181c7d96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միասնական արժույթ, սերգեյ գլազև, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
միասնական արժույթ, սերգեյ գլազև, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Վերլուծություն արվել է. Գլազևը` ԵԱՏՄ–ի և Չինաստանի միասնական արժույթի հեռանկարների մասին
16:29 19.05.2022 (Թարմացված է: 18:18 19.05.2022) ԵՏՀ նախարարը կարծում է, որ միասնական արժույթի համար առավել օպտիմալ ձևաչափ կլիներ թվայինը, բայց փողի և ապրանքների իրական ապահովմամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի –
Sputnik. Եվրասիական միության միասնական արժույթի հարցը քննարկումների օրակարգում ներառված չէ, սակայն վերլուծվում են նրա հնարավոր ձևաչափերը։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի գծով նախարար Սերգեյ Գլազևը։
Նա նշեց, որ նման արժույթ կարող է գոյություն ունենալ թվային ձևաչափում, սակայն կրիպտոարժույթներից կտարբերվի ապահովմամբ. նախ` ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերի հաշիվներով, երկրորդը` ԵԱՏՄ երկրների (նախևառաջ` Ռուսաստանի և Ղազախստանի) հումքային ապրանքներով։ Գլազևը նշեց նաև, որ միջազգային տերմինաբանությամբ ասած` նոր արժույթներն ավելի նման կլինեն սթեյբլքոիններին։
Թվային առևտրի հարցերը քննարկվում են նաև չինական կողմի հետ, հատկապես այն պատճառով, որ չինական բանկերն արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ մերժում են ռուսական ընկերություններին գործարքների հարցում։
Ինչպես պարզաբանել է Գլազևը` թվային ձևաչափը թույլ կտա հետևել երկրներից յուրաքանչյուրում նման արժույթի էմիսիային, որպեսզի այդ երկրներից ոչ մեկը «վերմակն իր կողմ չքաշի»։
Նա ընդգծեց` այնուամենայնիվ որևէ գործնական քննարկում ընդհանուր արժույթի ստեղծման վերաբերյալ չի տարվում. բոլոր քննարկումները բացառապես վերլուծական բնույթ են կրում։