https://arm.sputniknews.ru/20220519/ukrainaci-azgajnakannery-mankaparteznerum-ev-dprvocnerum-henaketer-en-dnum-rd-pn-42261521.html
Ուկրաինացի ազգայնականները մանկապարտեզներում և դպրոցներում հենակետեր են դնում. ՌԴ ՊՆ
Ուկրաինացի ազգայնականները մանկապարտեզներում և դպրոցներում հենակետեր են դնում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Միզինցևը հերթական անգամ կոչ է արել բոլոր միջազգային կազմակերպություններին ազդել պաշտոնական Կիևի վրա: 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T23:29+0400
2022-05-19T23:29+0400
2022-05-19T23:29+0400
միխայիլ միզինցև
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
մանկապարտեզ
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ուկրաինացի զինվորականները հենակետեր են դնում նախադպրոցական ու հանրակրթական հաստատությունների շենքերում և հարակից տարածքներում, հրետանի ու ՀԿՌՀ-ներ են տեղադրում, իսկ մերձակա տների բնակիչներին բռնի ուժով պահում են նկուղներում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:Նրա խոսքով՝ նշված և նման փաստերը անտեսվում են համաշխարհային հանրության և արևմտյան քաղաքական գործիչների կողմից, որոնք ջանում են ցանկացած պատրվակով չնկատել ուկրաինացի նեոնացիստների բազմաթիվ հանցագործությունները:Գեներալը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդպես էլ համարժեք գնահատական չի տվել ազգայնականների կողմից բժշկական հաստատությունների՝ մարտական գործողություններ վարելու հենակետերի ու կրակային կետերի օգտագործման փաստերին:Կիևի ռեժիմը Սումի մարզում «թափառող ականանետերով» սադրանք է նախապատրաստում․ ՌԴ ՊՆՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, մանկապարտեզ, դպրոց
միխայիլ միզինցև, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, մանկապարտեզ, դպրոց
Ուկրաինացի ազգայնականները մանկապարտեզներում և դպրոցներում հենակետեր են դնում. ՌԴ ՊՆ
Միզինցևը հերթական անգամ կոչ է արել բոլոր միջազգային կազմակերպություններին ազդել պաշտոնական Կիևի վրա:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ուկրաինացի զինվորականները հենակետեր են դնում նախադպրոցական ու հանրակրթական հաստատությունների շենքերում և հարակից տարածքներում, հրետանի ու ՀԿՌՀ-ներ են տեղադրում, իսկ մերձակա տների բնակիչներին բռնի ուժով պահում են նկուղներում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ուկրաինական զինված կազմավորումների զինծառայողները ԴԺՀ-ի Կրամատորսկի, Սլավյանսկի ու Դրուժկովկայի նախադպրոցական ու հանրակրթական հաստատությունների շենքերում և հարակից տարածքում հենակետեր են տեղադրել, ռազմամթերքով պահեստներ ու ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղադրել, իսկ մերձակա տների բնակիչներին իրենց անվտանգության ապահովման պատրվակով առանց ջրի ու պարենի հարկադրաբար պահում են նկուղներում», - ասել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ նշված և նման փաստերը անտեսվում են համաշխարհային հանրության և արևմտյան քաղաքական գործիչների կողմից, որոնք ջանում են ցանկացած պատրվակով չնկատել ուկրաինացի նեոնացիստների բազմաթիվ հանցագործությունները:
Գեներալը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդպես էլ համարժեք գնահատական չի տվել ազգայնականների կողմից բժշկական հաստատությունների՝ մարտական գործողություններ վարելու հենակետերի ու կրակային կետերի օգտագործման փաստերին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։