00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իգոր Խաչատուրովի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ է հայտնել

© Sputnik / Aram NersesyanԻգոր Խաչատուրովը հանրահավաքին
Իգոր Խաչատուրովը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Իգոր Խաչատուրովը հանրահավաքին
Բաժանորդագրվել
Իգոր Խաչատուրովի փաստաբանն ասաց, որ քրեական գործը դատավորին մակագրվել է ոչ ավտոմատ համակարգով, ինչը հանգեցնում է կողմնակալության կասկածների։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի պաշտպանական կողմը պահանջում է դատավոր Դավիթ Արղամանյանի ինքնաբացարկը։
Նշենք, որ դատարանը քննում է Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի հարցը, ինչպես նաև ձերբակալման իրավաչափության հարցը:
Ինչպես լրագրողներին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, իրենք կասկածներ ունեն դատավորի օբյեկտիվության վերաբերյալ։ Նա նշեց, որ այն պայմաններում, երբ վերականգնվել է քրեական գործերի մակագրման համակարգչային համակարգը, այս գործը մակագրվել է դատավոր Արղամանյանին ոչ ավտոմատ ձևով։ Պողոսյանն ասաց, որ դատարանը մտել է նիստերի դահլիճ՝ արդեն իսկ պատրաստ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Լրահոս
0