00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում խոշորագույն արևային կայանի նախագիծը ցանկանում են սկսել 2023 թվականին

© Sputnik / Asatur YesayantsԱրմավիրի մարզի Շենիկ գյուղում շահագործվող կայանը
Արմավիրի մարզի Շենիկ գյուղում շահագործվող կայանը - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվել
Տեղանքում կատարվում են արեգակնային ճառագայթման չափումներ։ Նախագծային աշխատանքներն ուզում են սկսել մի քանի ամսից, նախատեսվում է կայանը շահագործման հանձնել 2025 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանում խոշորագույն արևային կայանի համար նախագծի կազմումը ցանկանում են սկսել մի քանի ամսից։ Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մասնագետ Հայկ Թադևոսյանը։
Համագործակցելով հիմնադրամի հետ (որը պետական-մասնավոր գործընկերության հիման վրա ներդրումային ծրագրեր է բերում Հայաստան)՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Masdar ընկերությունը ներդրումներ է կատարում արևային կայանի (200 մեգավատտ) կառուցման համար: Արևային կայանը, որն անվանել են «Այգ-1», կդառնա խոշորագույնը հանրապետությունում։ Այն տեղակայված կլինի Աշնակ գյուղի մոտ՝ Թալին քաղաքից ոչ հեռու։ Կայանի նախագծի մշակումը նախատեսվում է սկսել 2022-ի վերջին կամ 2023-ի սկզբին, իսկ շահագործման հանձնումը՝ 2025-ին:
Նախքան բուն կայանի նախագիծը մշակելը մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են տեղանքը, ընդ որում՝ ոչ միայն դրա տնտեսական չափանիշները (արևային ճառագայթման ինտենսիվությունն ու ապագա կայանի ՕԳԳ-ն), այլև ֆլորան և ֆաունան, ինչպես նաև հնագիտական հուշարձանները։

«Նախագիծն ուզում ենք սկսել մի քանի ամսից, ընդ որում՝ արաբ ներդրողները դիտարկում են ևս մեկ կայանի շինարարության հնարավորությունը»,- ասաց Թադևոսյանը։

Ինչպես նշեց EA Energy Advisory ընկերության մասնագետ Միքայել Թևոսյանը՝ կայանն արևային ջերմության առավելագույն ծավալ է վերցնելու։
Տեղում շարունակվում են արևային ճառագայթման չափումները, բայց, նախնական գնահատականներով, այդ տարածքում այն կազմում է նվազագույնը 1800 վատտ՝ մեկ քառակուսի մետրի համար (համեմատության համար՝ Հյուսիսային Եվրոպայում այն կազմում է 1000-1100)։
Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի ԳԱԱ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանը, տեղում արդեն ուսումնասիրվել է հուշարձանների մոտ 70 տոկոսը:
«Մենք ուզում ենք, որ նախագիծը չոչնչացնի հնագիտական հուշարձանները, որոնք մեր երկրում ամենուր են և որոնք ցույց են տալիս այս տեղանքի բնակեցված լինելը հնագույն ժամանակներից»,- հավելեց նա:
Տեղանքի գտածոներից ամենահինը 300-400 հազար տարեկան քարե զենքերն են։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյան և վաղ երկաթի դարի գերեզմաններ (նախնական թվագրում՝ մ.թ.ա. 15-9-րդ դարեր), ինչպես նաև նոր ժամանակների՝ 17-19-րդ դարերի առարկաներ կամ դրանց մնացորդներ։

«Ադ հուշարձանների մի մասը, մեր կարծիքով, պետք է համատեղել արևային կայանի հետ, այսինքն՝ վահանակները այնպես դնել, որ դրանք տեղից չշարժվեն։ Մի մասն այդքան արժեքավոր է, որ պետք է թողնել որպես տեսարժան վայր՝ զբոսաշրջիկների համար»,- ավելացրեց նա։

Օրինակ՝ Արմավիր քաղաքի մոտ, որտեղ մեկ այլ արևային կայան է կառուցված, ձիու գերեզման են գտել, ինչը հազվագյուտ է ամբողջ աշխարհում։ Կան ազնվական տիրոջ և ձիու գերեզմաններ, և ձիուն առանձին թաղելը բացառիկ դեպք է»,- ընդգծեց Գասպարյանը։
Ենթադրվում է, որ այն վերաբերում է պարսից Աքեմենյան թագավորության դարաշրջանին (մ.թ.ա. 6-4-րդ դարեր)։ «Գերեզմանավայրն ուսումնասիրվում է, և այդտեղ ցուցահանդես է նախապատրաստվում զբոսաշրջիկների համար։ Չի բացառվում, որ համեմատելի արժեքի գտածոներ հայտնաբերենք նաև այստեղ։ Այնպես որ, վերականգնվող էներգիան միանգամայն կարելի է համատեղել զբոսաշրջության հետ»,- ավելացրեց Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը հանրապետությունում արևային էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը նախատեսվում է հասցնել 15 տոկոսի: Առաջիկա մի քանի տարվա ընթացքում շահագործման են ուզում հանձնել Սևանի ափին գտնվող «Մասրիկ» արևային կայանը՝ 55 ՄՎտ հզորությամբ, ինչպես նաև վերոնշյալ «Այգ-1» կայանը՝ 200 ՄՎտ հզորությամբ: Առայժմ այդ ցուցանիշը 2,5%-ից փոքր-ինչ պակաս է։ Հանրապետությունում արդեն կառուցվել են մի քանի տասնյակ կոմերցիոն կայաններ և մի քանի հարյուր ինքնավար կայաններ (որոնք տանտերերը կամ ձեռնարկությունները տեղադրել են սեփական կարիքների համար):
Լրահոս
0