https://arm.sputniknews.ru/20220519/cankanalvov-kvotrel-rusakan-tntesutjan-mejqy-arevmutqy-krakum-e-ir-votqin-nebenzja-42260530.html
Ցանկանալով կոտրել ռուսական տնտեսության մեջքը՝ Արևմուտքը կրակում է իր ոտքին. Նեբենզյա
Ցանկանալով կոտրել ռուսական տնտեսության մեջքը՝ Արևմուտքը կրակում է իր ոտքին. Նեբենզյա
Sputnik Արմենիա
Նեբենզյան ասել է, որ Արևմուտքը չափազանց տարված է ամեն գնով Ռուսաստանին մեկուսացնելու ապարդյուն փորձերով՝ նույնիսկ սեփական տնտեսությունների համար անխուսափելի... 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T22:41+0400
2022-05-19T22:41+0400
2022-05-19T22:43+0400
վասիլի նեբենզյա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան
ուկրաինա
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/1135/57/11355726_0:0:2876:1619_1920x0_80_0_0_fc2caba1d4fd1b620d47d76f44ad5a67.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արևմուտքն ինքն իրեն հասցրել է սովի շեմին՝ ռուսական տնտեսության մեջքը կոտրելու ցանկությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։Նեբենզյայի խոսքով՝ միայն ինքը՝ Արևմուտքը, կարող է փոխել այս իրավիճակը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1135/57/11355726_0:0:2556:1917_1920x0_80_0_0_b5c23be3ea599a615e1f567f59483674.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վասիլի նեբենզյա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան, ուկրաինա, արևմուտք
վասիլի նեբենզյա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան, ուկրաինա, արևմուտք
Ցանկանալով կոտրել ռուսական տնտեսության մեջքը՝ Արևմուտքը կրակում է իր ոտքին. Նեբենզյա
22:41 19.05.2022 (Թարմացված է: 22:43 19.05.2022) Նեբենզյան ասել է, որ Արևմուտքը չափազանց տարված է ամեն գնով Ռուսաստանին մեկուսացնելու ապարդյուն փորձերով՝ նույնիսկ սեփական տնտեսությունների համար անխուսափելի կործանարար հետևանքների գնով։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արևմուտքն ինքն իրեն հասցրել է սովի շեմին՝ ռուսական տնտեսության մեջքը կոտրելու ցանկությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ի վերջո, մենք ոչինչ չենք կարող անել ձեր ոտքերին ինքնակամ կրակելու ձեր մոլագար ցանկության դեմ. դուք ստիպված կլինեք պատասխան տալ ձեր սեփական հարկատուներին և ընտրողներին ձեր ներքին շուկաներում այս քաղաքականության հետևանքների համար», - ավելացրել է նա։
Նեբենզյայի խոսքով՝ միայն ինքը՝ Արևմուտքը, կարող է փոխել այս իրավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։