https://arm.sputniknews.ru/20220519/avan-varchakan-shrjanic-parzabanum-en-te-inchu-en-ashkhatanqic-azatel-zvohvatsi-knvojy-42239987.html
Ավան վարչական շրջանից պարզաբանում են, թե ինչու են աշխատանքից ազատել զոհվածի կնոջը
Ավան վարչական շրջանից պարզաբանում են, թե ինչու են աշխատանքից ազատել զոհվածի կնոջը
Sputnik Արմենիա
Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրեն «ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրի»։ 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T15:40+0400
2022-05-19T15:40+0400
2022-05-19T16:00+0400
զոհ
կին
կամավոր
արցախյան պատերազմ
երևան
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1451/12/14511225_0:10:1600:910_1920x0_80_0_0_a448a859bd8e9d8b8d57da9a268f681f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին` Լիանա Աղաջանյանը, 2021 թվականից աշխատել է Ավան վարչական շրջանի ղեկավարի գործավարի պաշտոնում, բայց պատշաճ չի կատարել պայմանագրով սահմանված իր պարտականությունները։ Լիանա Աղաջանյանի աշխատանքից ազատումը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Զաքարյանը։Նշենք, որ այսօր Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրեն «ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրի»։Նրա խոսքով` այդ քայլին իրեն ստիպել են գնալ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը և տեղակալ Արսեն Հովհաննիսյանը։Նրա խոսքով` Առաքելյանը 2-3 անգամ նախազգուշացվել է, որ իր գործողությունները համապատասխանեցնի էթիկայի կանոններին։ Սակայն այդ պահվածքը կրել է պարբերաբար և շարունակական բնույթ, այդ պատճառով վերջինս ազատվել է աշխատանքից։«Նրան հայտնել են այդ մասին, սակայն դա չի կարելի որևէ կերպ դիտարկել որպես ճնշում։ Նրա ոչ մասնագիտական մոտեցումն է հանդիսացել ազատման հիմք, սակայն դա որևէ պարագայում չի կարելի դիտարկել, կապել պատերազմում նահատակված հերոսների անվան հետ»,- ասաց Զաքարյանը։Հավելենք, որ Առաքելյանն իր էջում չէր ցանկացել մանրամասնել, բայց նշել էր, որ իր հետ վատ բառապաշարով են խոսել։Տիկնոջ գրառումը շատ արագ տարածվեց սոցցանցերում։ Օգտատերերից շատերը մեղադրում են Ավան վարչական շրջանի ղեկավարին` կայացրած որոշման համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1451/12/14511225_99:0:1522:1067_1920x0_80_0_0_010083a42c8ed38a0b1fd28b8783f23e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, կին, կամավոր, արցախյան պատերազմ, երևան, աշխատանք
զոհ, կին, կամավոր, արցախյան պատերազմ, երևան, աշխատանք
Ավան վարչական շրջանից պարզաբանում են, թե ինչու են աշխատանքից ազատել զոհվածի կնոջը
15:40 19.05.2022 (Թարմացված է: 16:00 19.05.2022) Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրեն «ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրի»։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին` Լիանա Աղաջանյանը, 2021 թվականից աշխատել է Ավան վարչական շրջանի ղեկավարի գործավարի պաշտոնում, բայց պատշաճ չի կատարել պայմանագրով սահմանված իր պարտականությունները։ Լիանա Աղաջանյանի աշխատանքից ազատումը
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Զաքարյանը։
Նշենք, որ այսօր Լիանա Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում
հայտնել է, որ իրեն «ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրի»։
Նրա խոսքով` այդ քայլին իրեն ստիպել են գնալ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը և տեղակալ Արսեն Հովհաննիսյանը։
«Նա ոչ պատշաճ է կատարել, կարելի է ասել, որ չի կատարել պայմանագրով սահմանված՝ գործավարի գործառույթները, մասնավորապես, վերջինիս վրա դրված էր թեժ գծերի զանգերի արձանագրումը և քաղաքացիների հետ հեռախոսավարությունը։ Այդ կապակցությամբ, աշխատակազմը ստացել է բազմաթիվ բողոքներ։ Բացի այդ, վերջինս սկսել է պարբերաբար խախտել էթիկայի կանոնները, մասնավորապես, իր պահվածքով ստեղծել է անառողջ մթնոլորտ, որը բացասական է անդրադարձել աշխատակազմի այլ աշխատակիցների վրա»,- ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով` Առաքելյանը 2-3 անգամ նախազգուշացվել է, որ իր գործողությունները համապատասխանեցնի էթիկայի կանոններին։ Սակայն այդ պահվածքը կրել է պարբերաբար և շարունակական բնույթ, այդ պատճառով վերջինս ազատվել է աշխատանքից։
«Նրան հայտնել են այդ մասին, սակայն դա չի կարելի որևէ կերպ դիտարկել որպես ճնշում։ Նրա ոչ մասնագիտական մոտեցումն է հանդիսացել ազատման հիմք, սակայն դա որևէ պարագայում չի կարելի դիտարկել, կապել պատերազմում նահատակված հերոսների անվան հետ»,- ասաց Զաքարյանը։
Հավելենք, որ Առաքելյանն իր էջում չէր ցանկացել մանրամասնել, բայց նշել էր, որ իր հետ վատ բառապաշարով են խոսել։
«Ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի, ու ինձ իմ 2 երեխաներին մենակ է թողել։ Կարճ ասած` փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տան վարձը և պահել երեխաներիս»,–գրել էր նա։
Տիկնոջ գրառումը շատ արագ տարածվեց սոցցանցերում։ Օգտատերերից շատերը մեղադրում են Ավան վարչական շրջանի ղեկավարին` կայացրած որոշման համար։