00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախի կարգավիճակի վերաբերյալ գաղտնի պայմանավորվածություն կա՞

Արցախի կարգավիճակի հարցում համաձայնություն չկա, ըստ այդմ դեռ չկա պայմանագիր․ քաղաքագետ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով` Արցախի կարգավիճակն ամենազգայուն հարցն է, մնացածը կլուծվի։
Արցախի կարգավիճակի հարցում համաձայնություն չկա, այլապես պայմանագիրը կնքված կլիներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը` բացատրելով, թե ինչը կարող է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների անընդհատ ձգձգման պատճառ լինել։
«Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ ճանաչելու գաղտնի պայմանավորվածություն կա, նշանակում է՝ պետք է այդ պայմանագիրն արդեն կնքված լիներ, որովհետև Ադրբեջանի ուզածը հենց դա է, բայց քանի չկա իրական փաստաթուղթ, ուրեմն այդ քայլը Հայաստանի իշխանությունը դեռ չի արել»,- ասաց քաղաքագետը։
Քեռյանի բնորոշմամբ՝ բանակցություններում ամենազգայուն հարցն Արցախի կարգավիճակի հարցն է, եթե այն լուծվի, մնացածը երկրորդական բնույթի հարցեր են, իսկ կարգավիճակի շուրջ կողմերի գրեթե ոչ մի մերձեցում չի եղել մինչ այս։
Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը Երևանում ու Բաքվում հասկանում են տարբեր կերպ և կարգավորմամբ տարբեր նպատակներ են հետապնդում։ Ըստ նրա՝ բոլորին պարզ է՝ Ադրբեջանի գերնպատակն է, որ այդ պայմանագիրը հստակ կարձանագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն՝ Արցախով հանդերձ, իսկ Հայաստանի նպատակն է հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումն ու սահմանագծումը, ունենալ դիվանագիտական հարաբերություններ, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց միաժամանակ առաջին պլան մղել Արցախի կարգավիճակի ճշտման հարցը։
«Երևանում հասկանում են՝ եթե կնքվի պայմանագիր, որով Արցախը փաստացի Ադրբեջանի կազմում եղած ինչ-որ միավոր է լինելու, իշխանությունները ներքաղաքական լուրջ դիմադրություն կունենան։ Միայն այն, որ թեթև հայտարարվեց, թե Արցախի կարգավիճակի նշաձողը կարող է իջեցվել, տեսնում ենք՝ ինչպիսի բողոքի շարժում է առաջացրել»,- նշեց Քեռյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկու կողմն էլ փորձում են գաղտնի պահել պայմանավորվածությունները, այդպես էլ չի գաղտնազերծվում հենց Արցախի կարգավիճակի հարցում բանակցությունների նյութը կամ առարկան։
«Պատճառն այն է, որ համաձայնություն չկա այս հարցում։ Կողմերը ռիսկ չեն անում բարձրաձայնել այն, ինչ քննարկվում է»,- նշեց Քեռյանը։
Նրա կարծիքով՝ բանակցությունները փակուղիկմտնեն, եթե Երևանում հայտարարեն, որ միայն Արցախի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակով է հնարավոր պայմանագիրը կնքել, իսկ Բաքվում հակառակը պնդեն։ Դրա համար էլ, ըստ Քեռյանի, բացահայտ չեն ասում՝ մտածելով, որ կուլիսների հետևում ընթացող այդ գաղտնի բանակցություններում գուցե մի միջանկյալ որոշում ընդունվի, իսկ երբ այդ միջանկյալ որոշումն ընդունվի, գործը նոր կարող է առաջ գնալ։
Քաղաքագետն ընդգծեց, որ այսօր Արցախի հարցը լուծողը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ Ադրբեջանը, պահպանված 2500 կմ քառակուսի տարածքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։
«Եթե չլինի ռուսական խաղաղապահ զորքը, այդ տարածքն ադրբեջանցիները շատ արագ կարող են օկուպացնել և մաքրել հայ բնակչությունից։ Այնպես որ այստեղ վճռական կողմը պետք է ասի Ռուսաստանը՝ փորձելով գտնել որևիցե մի միջանկյալ լուծում»,- ասաց Քեռյանը։
Իրավիճակն այս առումով նաև ինչ-որ չափով կախված է ուկրաինական ճգնաժամից, քանի որ այս պահին Ռուսաստանի բոլոր ռեսուրսները՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, ուղղված են այդ ճգնաժամի լուծմանը, իսկ այդ պարագայում, Քեռյանի կարծիքով, ՌԴ-ն Հարավային Կովկասի գործերով հիմնարար կերպով չի կարող զբաղվել։
Հիշեցնենք՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի պատասխան կետերի վերաբերյալ Ադրբեջանից դեռ դրական արձագանք չի եղել։ Նա նշել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
Լրահոս
0