00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անսպասելի բողոքը․ թե ով ՆԱՏՕ-ում չուրախացավ՝ տեսնելով ֆիններին ու շվեդներին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՅենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բաժանորդագրվել
Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին հայտնեցին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրենց որոշման մասին։ Դեսպաններն արդեն փոխանցել են հայտերը գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սակայն Թուրքիան խոստացել է արգելափակել նախաձեռնությունը։ Սկանդինավներին չեն աջակցել նաև Արևելյան Եվրոպայի որոշ պետություններ։ Թե ինչ պահանջներ են առաջ քաշում ընդդիմախոսները, և արդյոք նրանք կկարողանա՞ն դադարեցնել բանակցությունները՝ վերլուծում է ՌԻԱ Նովոստին:

Դմիտրի Երմակով

«Ահաբեկչության ինկուբատոր»

Հելսինկին և Ստոկհոլմը իրենց մտադրությունները հայտնել էին փաստաթղթերի պաշտոնական ներկայացումից մեկ շաբաթ առաջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն անմիջապես առարկել էր։ Նրան մտահոգում է, որ սկանդինավյան այդ երկրներում հաստատվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազմաթիվ ներկայացուցիչներ։ Թուրքիան, ԵՄ-ն և ԱՄՆ-ն այն համարում են ահաբեկչական խմբավորում։
Սկզբում՝ մայիսի 13-ին, Էրդողանը պարզապես ակնարկեց, որ կարող է վետո դնել որոշման ընդունման վրա։ «Մենք դրական կարծիք չունենք այդ հարցում։ Սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ասել է նա։
Բանն այն է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը պահանջում է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երեսուն անդամների հավանությունը։ Այսպիսով, դաշինքի ցանկացած մասնակից կարող է արգելափակել մուտքն այնտեղ։
Արդեն հաջորդ օրը Թուրքիան, թվում է, հետ քայլ արեց։ Արտաքին քաղաքականության գծով նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը հայտնեց, որ երկիրը «դուռը չի փակել» և դաշինքի պոտենցիալ մասնակիցներին բանակցությունների կոչ է անում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բեռլինում հանդիպեց շվեդ և ֆինն գործընկերների հետ։
Թվում էր՝ ամեն ինչ գնում է հարաբերությունների ջերմացման։ Շվեդիան պատրաստվում էր պատվիրակներ ուղարկել Անկարա՝ երկխոսություն սկսելու։ Բայց Էրդողանը անսպասելիորեն հետ քաշվեց․«Մենք չենք կարող «այո» ասել նրանց, ովքեր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանում։ ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է։ Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունները կարող են ճամփա ընկնելու նեղություն չքաշել»։
Պետության ղեկավարի խոսքով՝ սկանդինավները հրաժարվել են արտահանձնել ՔԱԿ-ին մասնակցության մեջ կասկածվողներին։ Ավելին, այդ կուսակցության կողմնակիցներ կան Շվեդիայի խորհրդարանում։ Ինչպես պարզաբանել են թուրքական ԶԼՄ-ները՝ դաշինքին անդամակցելու հավակնորդները չեն համաձայնել Անկարային հանձնել ՔԱԿ-ի և «Հիզմեթ» (FETO) շարժման ավելի քան երեսուն անդամների: «Հիզմեթի» ղեկավարը գրող և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, որին Թուրքիայում հայտարարել են 2016-ի չհաջողված հեղաշրջման կազմակերպիչ։ Էրդողանը նրան իր անձնական թշնամին էր անվանում։
«Շվեդիան ահաբեկչական կազմակերպությունների ինկուբատոր է»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Սակայն Անկարան, ինչպես երևում է, վերջնական պատնեշներ չի դնում և առևտուր է անում։ Երեք թուրք պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով Bloomberg-ին պատմել են, որ Թուրքիան պատրաստ է զիջել՝ ի պատասխան դաշինքի ընդառաջող քայլերի։ Բացի ՔԱԿ-ի հարցից, այդ քայլերի թվում է Թուրքիա զենք արտահանելու էմբարգոյի չեղարկումը, ինչպես նաև «Տրիումֆ» ԶՀՀ-ի գնման արգելքի վերացումը։
Թուրքական Sabah թերթի տեղեկություններով՝ հանրապետության ԱԳՆ-ն մոտ ժամանակներս պատրաստվում է Ֆինլանդիային և Շվեդիային տասը պայմաններից բաղկացած հռչակագիր փոխանցել։ Դրանք բոլորը վերաբերում են ՔԱԿ-ին, սակայն նրանց թվում երկրի ռեզիդենտներին Անկարային հանձնելու մասին պահանջ չկա: Ամեն դեպքում, պաշտոնապես այդ ցուցակը դեռ ոչ ոք չի հրապարակել։

Ստոկհոլմյան նրբություններ

Թուրքիայի ղեկավարի խոսքերին ի պատասխան՝ քուրդ միգրանտները Ստոկհոլմի փողոցներից մեկում PKK-ի հսկայական դրոշ են կախել և ծխագլաններ վառել։ Շվեդիայում այս ժողովդրի ներկայացուցիչները շատ են՝ մոտ հարյուր հազար (Ֆինլանդիայում շատ ավելի քիչ են)։ Իսկ խորհրդարանում իսկապես մի պատգամավոր կա, որն աջակցում է ՔԱԿ-ին՝ Ամինա Կակաբավեն, որը ծնունդով Իրանից է։ Պատանեկության տարիներին նա եղել է «Կոմալա» խմբավորման անդամ, որը Իսլամական Հանրապետությունում ճանաչվել է ահաբեկչական։
Ներկայումս Կակաբավեն պաշտոնապես քրդական կուսակցությունների անդամ չէ։ Բայց ուզում է, որ Շվեդիայում ՔԱԿ-ին և նրա դաշնակիցներին հանեն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Սոցիալ-դեմոկրատներն իրենց կայքում այդպիսի կոչով փաստաթուղթ են տեղադրել։ Այնտեղ խոսվում է նաև Քուրդիստանի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման ցանկության մասին
Շվեդ բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին հայտնել է, որ երկրում կան նաև «քրդական անցյալ ունեցող այլ պատգամավորներ»: Շվեդիայի մայրաքաղաքում են տեղակայված նաև «Ստոկհոլմի ազատության կենտրոն» (SCF) և «Մոնիթորինգի հյուսիսային հետազոտական ցանց» (NRMN) կազմակերպությունների կենտրոնակայանները, որոնք իրենց շուրջը հավաքել են թուրք այլախոհներին:
Սակայն շվեդ քաղաքական գործիչների շարքերում նաև Էրդողանի կողմնակիցներ կան։ Սեպտեմբերին խորհրդարանի ընտրություններին կմասնակցի «Նյուանս» իսլամիստական կուսակցությունը, որի առաջնորդ Միկաիլ Յուքսելը թուրքական ծագում ունի։ Նրան կապեր են վերագրում ծայրահեղական աջ կազմակերպության՝ «Գորշ գայլերի» («Բոզկուրտ») հետ, որը 1970-ականներին հարյուրավոր սպանություններ է կազմակերպել Թուրքիայում։ 2016 թվականի ապստամբությունից հետ «գայլերը» դադարել են «շնորհազուրկ» լինելուց, բազմաթիվ թուրք գործիչներ չեն թաքցնում իրենց պանթյուրքական հայացքները։ Բացի այդ, Յուքսելը բազմիցս առճակատման մեջ է մտել Շվեդիայում ՔԱԿ-ի ներկայացուցիչների հետ։
Դիտորդները ենթադրում են, որ «Նյուանսի» միջոցով Անկարան ցանկանում է իր շահերը լոբբինգ անել Եվրոպայում, այդ թվում՝ նախկին Հարավսլավիայի տարածքում։ Շվեդիայում մոտ 100 հազար մարդ է բնակվում Բոսնիա և Հերցեգովինայից, Կոսովոյից և Ալբանիայից։ Յուքսելի կուսակցությունը պահանջում է Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Թուրքայի անդամակացությունը ԵՄ-ին։

Բալկանյան վետոն

Բալկանների հարցը բարձրացրել են նաև սկանդինավյան երկրների ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մյուս հակառակորդները։ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը սպառնացել է վետո դնել, եթե քննարկումը կայանա դաշինքի հունիսյան գագաթնաժողովում իր ներկայությամբ: Անհամաձայնության առարկան ընտրությունների մասին օրենքներն են Բոսնիա և Հերցեգովինայում, որոնք, Միլանովիչի կարծիքով, խորվաթներին երկրում բավարար իրավունքներ չեն տալիս: Դրա համար նա մեղավոր է համարում «ամերիկացիներին, անգլիացիներին և գերմանացիներին»։
Միլանովիչը դատապարտել է նաև Ռուսաստանի հետ առճակատման սրացումը։ Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հարցը նախագահը «վտանգավոր շառլատանություն» է անվանել և ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այդ երկիրը 50 կմ է հեռու Սանկտ-Պետերբուրգից (իրականում՝ 300 կմ)։
«Թող մտնեն ՆԱՏՕ, թող գրիչը ուղիղ կատաղած արջի աչքը մտցնեն»,- արտահայտվել էնա։
Խորվաթիայում այս խոսքերը սկանդալ են առաջացրել։ Վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ նախագահը մանիպուլյատոր է, վանդալ և ռուսամետ հայացքներով անձ։ Ապրիլի վերջին կառավարությունը դադարեցրեց շփումները Միլանովիչի հետ։
Սենատոր Մենենդեսը Թուրքիային սպառնացել է զրկել F-16 կործանիչների մատակարարումներից
Խորվաթիան խորհրդարանական հանրապետություն է, ուստի նախագահը միայն միջնորդավորված ազդեցություն ունի արտաքին քաղաքականության վրա։ Բայց Զորան Միլանովիչն իսկապես կարող է արգելափակել ՆԱՏՕ-ում նոր անդամներ ընդունելու որոշումը, եթե դաշինքի խորհրդում ներկա լինի այդ հարցի քննարկմանը։ Ըստ կանոնակարգի՝ խորհուրդը կարող է հավաքվել ինչպես դեսպանների, այնպես էլ պետությունների ղեկավարների մակարդակով։
Հարավային և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ևս դժգոհ են ուկրաինական հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի ներգրավվածությունից։ Հունաստանում ցույց է կայացել ընդդեմ Կիևին զենքի մատակարարման, ինչպես նաև՝ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմակայանների առկայության։ TrainOSE երկաթուղային ընկերության աշխատակիցները բոյկոտել են ծանր սպառազինության տեղափոխումը հունական նավահանգիստներ։ Նույնանման ցույց են անցկացրել նաև Բուլղարիայում։ Դրա ընթացքում «Վերածնունդ» պահպանողական կուսակցության առաջնորդ Կոստանդին Կոստանդինովը կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ։

Գնի հարցը

Այնուամենայնիվ, սրանք ընդամենը քաղաքացիների մի մասի տրամադրություններն են։ Բարձրագույն մակարդակով ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը ոչ ոք, բացի Էրդողանից ու Միլանովիչից, դեմ չի արտահայտվել։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Yle հեռուստաալիքին հայտնել է, որ կասկածում է կազմակերպությանը երկրի անդամակցությունն արգելափակելու՝ Թուրքիայի ձգտմանը։
«Դաշինքը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ձևակերպմանն ուղղված արագ քայլեր է ակնկալում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը դեսպաններին ընդունելու արարողության ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմ երկու երկրների ընդունումը Մոսկվայի համար սպառնալիք չի ստեղծում։ Բայց նա հավելել է, որ Ռուսաստանը կպատասխանի դաշինքի ռազմական ենթակառուցվածքի ընդլայնմանը։
Քաղաքագետները չեն բացառում, որ այդ դիրքորոշումը հաշվի են առնում Անկարայում. այնտեղ գիտակցում են անվտանգ առևտրի կարևորությունը Սև ծովում և Անդրկովկասում, որտեղ Ռուսաստանը առաջատար խաղացողներից մեկն է: «Դա խոսում է այն մասին, որ Էրդողանը ինչ-որ չափով չի ցանկանում բարդացնել հարաբերությունները Մոսկվայի հետ»,- կարծում է ՌԳԱ Միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին: Սակայն ընդգծում է․ Թուրքիան միջազգային դաշտում միշտ բազմաթիվ նպատակներ է հետապնդում։
G20-ի գագաթնաժողովում. Հռոմ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Թուրքիան «ոչ» կասի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողանը զգուշացրել է
Նույն կարծիքին է նաև «Մինչենկո Քոնսալթինգ» հաղորդակցությունների հոլդինգի նախագահ Եվգենի Մինչենկոն։ Անկարայի և դիմումատուների միջև դիվանագիտական իրավիճակը նա համեմատում է թուրքական շուկայի՝ բազարի հետ։ «Երբ վաճառողը շատ դիրքորոշումներ ունի բանակցությունների համար, նրա համար ավելի հեշտ է սակարկելով ինչ-որ բան ստանալ։ Ապրանքի գինն ու ընտրությունը կարող են փոխվել, բայց եթե երկու կողմերն էլ ցանկանում են գործարք կնքել, ապա նրանք կպայմանավորվեն»,- ասում է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ Էրդողանը, որին հաջորդ տարի ընտրություններ են սպասվում, նաև սեփական վարկանիշի մասին է մտածում։ Գարնանը նա կարողացավ մի փոքր վերականգնվել՝ դեկտեմբերի ռեկորդային անկումից հետո (մինչև 39 տոկոս)․ MetroPol ընկերության ուսումնասիրության համաձայն, ներկայումս նրան կաջակցեին հարցվածների 43 տոկոսը։ Շատ մեծ աճ չէ, և Թուրքիայի ղեկավարին հիմա, ինչպես երբեք, լուրջ հաջողություններ են պետք արտաքին քաղաքական հարթակում։
Լրահոս
0