00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱՄՆ-ն չի ուզում` ՀՀ-ում իշխանափոխություն լինի․ միջազգայնագետը` Թրեյսիի հարցազրույցի մասին

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ուղիղ աջակցություն է ՀՀ իշխանությանը․ միջազգայնագետ
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարություններին։
ԱՄՆ դեսպանի հայտարարությունները դիվանագիտական ժեստի կիրառմամբ ուղիղ աջակցություն էր ՀՀ գործող իշխանություններին։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարություններին։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում ընդգծել էր` իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրությունների ժամանակ։
«Դեսպանը 2 տարեթիվ նշեց՝ 2018թ․ և 2021թ․՝ հեղափոխության և ընտրությունների տարեթվերը։ Սա նշանակում է, որ գործող իշխանության վարած քաղաքականությանը ԱՄՆ-ն միանշանակ աջակցում է և չի աջակցում մարդկանց, ովքեր այսօր պայքար են մղում, իշխանության փոփոխությունը նրանց սրտով չէ»,- ասաց Բալասանյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում գործող իշխանություններին, Բալասանյանը պատասխանեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը վախենում է զրկվել Հայաստանում ունեցած մի քանի գործիքակազմից՝ այստեղ գործող տարբեր ինստիտուտներից, լրատվամիջոցներից, ինչպես նաև կենսալաբորատորիաներից։
«Միացյալ Նահանգները հսկայական գումարներ է ծախսել, իրենց բնորոշմամբ, «ժողովրդավարական ինստիտուտների» կայացման վրա։ Գումարած՝ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ իշխանափոխության դեպքում դուրս կբերվեն Հայաստանում եղած կենսալաբորատորիաները և այն «բաց» ու «փակ» հիմնադրամները, որոնք շատ հանգիստ գործունեություն են ծավալել մեր երկրում»,- մանրամասնեց Բալասանյանը։
Դեսպանն անդրադարձել էր նաև Արցախյան հակամարտությանը, նշել՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ հակամարտությունը պիտի լուծվի տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա` բանակցություններով։
Բալասանյանի բնութագրմամբ՝ սա հերթապահ նախադասություն է, որն ամեն տարի ասում է ԱՄՆ վարչակազմը։
«Այդ տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման սկզբունքը նույն հարթության վրա դնելը նույն այն միջոցն էր, որը բանակցային գործընթացը և առհասարակ հարցի կարգավորումը, ըստ էության, տարավ փակուղի»,- բացատրեց միջազգայնագետը։
Նրա կարծիքով՝ այս հայտարարությունները պարզապես արվում են զուտ հայտարարություն անելու համար, որպեսզի նաև Հայաստանի ներքին լսարանին ցույց տրվի, թե Միացյալ Նահանգները գործընթացի մեջ է և, չնայած տարբեր ասեկոսեների, իրենք չեն պատրաստվում ձեռք քաշել կամ դուրս մնալ գործընթացից։
«Իսկ իրավիճակը բոլորովին այլ է։ Ժամանակն է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն ճիշտ գնահատեն այն և հասկանան, որ այս պահին հակամարտության կարգավորման գործընթացում իրենք որևէ դերակատարում կամ ազդեցություն չունեն»,- հավելեց Բալասանյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Նահանգները ՀՀ ներկա իշխանությունից ակնկալում է որոշակի քայլեր, որոնք կբերեն Հայաստանում ռուսական գործոնի նվազեցմանը, Բալասանյանը նշեց՝ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ աշխատել է ՀՀ բոլոր իշխանությունների հետ, այդ թվում՝ իրենց կողմից ֆինանսավորվող տարատեսակ կուսակցությունների կամ շարժումների միջոցով, սակայն, ըստ նրա, այս մարտավարությունն իրեն սպառել է։
«Վստահ եմ՝ Հայաստանի որևէ ղեկավար՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, որևիցե քայլ չի կարող կամ չի փորձի կատարել Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելու համար՝ իրենց աչքի առաջ ունենալով Վրաստանի և հիմա արդեն Ուկրաինայի դառը փորձը»,- նշեց միջազգայնագետը։
Հիշեցնենք, որ երեկ` հանրահավաքի ժամանակ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը պատասխանել էր Լին Թրեյսիի այս հայտարարությանը։ Սաղաթելյանը հիշեցրել էր, որ «ժողովրդավարական արժեքների» մասին հայտարարությունը հնչել է Երևանում տեղի ունեցող համատարած բռնությունների ֆոնին։
Լրահոս
0