https://arm.sputniknews.ru/20220519/adrbejanic-der-drakan-ardzaganq-chenq-lsel-ararat-mirzvojany-khaghaghutjan-pajmanagri-masin-42218445.html
Ադրբեջանից դեռ դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Ադրբեջանից դեռ դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարն ասել է, թե ինչու չի կայացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը։ 19.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-19T00:05+0400
2022-05-19T00:05+0400
2022-05-19T17:44+0400
հայաստան
արարատ միրզոյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/41993976_0:0:3152:1773_1920x0_80_0_0_2daff01cfca2ddc62c9835dc28c9343e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատման վերաբերյալ հանդիպում անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարության մամուլի ծառայությունը։Միրզոյանը շեշտել է, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։«Այնպես որ ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»,– նշել է նա:Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ այս շաբաթ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Լրագրողը հարցրել է, թե ինչու այդ հանդիպումը չի կայացել մայիսի 16-ին և 17-ին։ «Հանդիպումը չի կայացել, բայց վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,– եզրափակել է նա:Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը մայիսի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Բրյուսել, որտեղ նրա նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/41993976_229:0:2960:2048_1920x0_80_0_0_2817f4a1aa57f9600fa1598d27aab5ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան
հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան
Ադրբեջանից դեռ դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
00:05 19.05.2022 (Թարմացված է: 17:44 19.05.2022) ՀՀ արտգործնախարարն ասել է, թե ինչու չի կայացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատման վերաբերյալ հանդիպում անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարության
մամուլի ծառայությունը։
«Մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել»,– ասել է նա։
Միրզոյանը շեշտել է, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։
«Այնպես որ ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»,– նշել է նա:
Միրզոյանն ավելի վաղ
ասել էր, որ այս շաբաթ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Լրագրողը հարցրել է, թե ինչու այդ հանդիպումը չի կայացել մայիսի 16-ին և 17-ին։
«Հանդիպումը չի կայացել, բայց վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ
հայտնել էր, որ Միրզոյանը մայիսի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Բրյուսել, որտեղ նրա նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը: